Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Թրամփն ամերիկացիներին շնորհավորել Է Գոհաբանության օրվա առթիվ

Թրամփն ամերիկացիներին շնորհավորել Է Գոհաբանության օրվա առթիվ
ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 23-ին երկրի քաղաքացիներին շնորհավորել Է պետական տոնի՝ Գոհաբանության օրվա առթիվ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Երջանիկ Գոհաբանության օր, ձեր երկրի գործերն սկսում են իրոք լավ ընթանալ»,-գրել Է նա Twitter-ում: «Վերստին հայտնվում են աշխատատեղեր, ֆոնդային շուկան վերելք Է ապրում ինչպես երբեք, զինված ուժերն իսկական հզորություն են ձեռք բերում, մենք արգելապատ ենք կառուցելու Մեքսիկայի հետ սահմանին»,-հավելել Է նախագահը: Բացի այդ, նա նշել Է Գերագույն դատարանի եւ ԱՄՆ-ի վետերանների գործերի նախարարության լավ աշխատանքը, ինչպես նաեւ «գործազրկության ամենացածր ցուցանիշները վերջին 17 տարվա ընթացքում»:

Նախօրյակին Թրամփն անցկացրել Է հնդկահավերին ներում շնորհելու ավանդական արարողությունը: Արարողությանը նաեւ ներկա Էին Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը եւ նրանց որդին՝ Բերոնը:

ԱՄՆ-ում Գոհաբանության օրը նշվում Է նոյեմբերի չորրորդ հինգշաբթի օրը, այս տարի տոնակատարությունը զուգադիպում Է նոյեմբերի 23-ին:

Գոհաբանության օրը հնդկահավերի մեծարման ավանդույթի սկիզբը դրվել Է 1947 թվականին, երբ Հնդկահավի ազգային ֆեդերացիան եւ Թռչնաբույծների ազգային խորհուրդն առաջին անգամ այդ թռչունը նվիրեցին ԱՄՆ-ի նախագահ Հարի Թրումենին: 1963 թվականին նախագահ Ջոն Քենեդին, ստանալով ավանդական նվերը, առաջարկել Է ողջ թողնել թռչնին: Բայց հնդկահավին ներում շնորհելու առաջին պաշտոնական արարողությունը կատարել Է Ջորջ Բուշ Ավագը 1989 թվականին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]