Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Սիրիայի ընդդիմությունն ուղղակի բանակցություններ Է պահանջել՝ առանց նախապայմանների

Սիրիայի ընդդիմությունն ուղղակի բանակցություններ Է պահանջել՝ առանց նախապայմանների

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի ընդդիմությունը կոչ Է արել «ուղղակի միջսիրիական բանակցություններ սկսել՝ առանց կողմերից որեւԷ մեկի նախապայմանների»: Այդ մասին, ինչպես հայտնել Է Al Hadas հեռուստաալիքը, ասված Է այն հաղորդագրության մեջ, որը նոյեմբերի 23-ին ընդունվել Է Էր Ռիադում ընդդիմության հանդիպման արդյունքներով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Փաստաթղթում ընդդիմադիրները «հավաստում են սիրիական ճգնաժամի խաղաղ լուծման հանձնառությունը ժնեւյան ձեւաչափի շրջանակներում»: Հանդիպման մասնակիցները պայմանավորվել են «Էր Ռիադի խորհրդաժողովի որոշումները որպես հիմք» ընդունել Ժնեւի առաջիկա բանակցություններում: Սկզբունքային պահերի թվում նրանք նշել են «անցումային շրջանի սկսվելուն պես Սիրիայի նախագահ Բաշար Ասադի պաշտոնաթողության անհրաժեշտությունը»:

Փաստաթուղթն ստորագրած ընդդիմադիր խմբակցությունները նաեւ «մերժում են ցանկացած միջամտություն դրսից, հատկապես Իրանի կողմից», եւ մատնանշում են Իսլամական Հանրապետության «ապակայունացնող դերը» Սիրիայում: Նրանք նաեւ «Իրանին մեղադրել են ահաբեկչության տարածման եւ տարածաշրջանում ժողովրդագրական փոփոխությունների մեջ» եւ պահանջել են պատժել բոլոր նրանց, ովքեր մեղսակից են Սիրիայում կատարված ռազմական հանցագործություններին»:

Հանդիպմանը մասնակցում են շուրջ 140 պատվիրակներ, նրանցից 22-ը ներկայացնում են Ընդդիմադիր եւ հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան, 21-ը՝ զինված կազմավորումներ, 14-ը՝ Ազգային համակարգող կոմիտեն, 10-ը՝ «Կահիրեի» հարթակը, եւս շուրջ 70 մասնակիցներ ունեն անկախ պատվիրակների կարգավիճակ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]