Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ՀՀ գլխավոր դատախազությունում քննարկվել է քրեական գործերի կառավարման թվային համակարգի ներդրման գործընթացը

ՀՀ գլխավոր դատախազությունում քննարկվել է քրեական գործերի կառավարման 
թվային համակարգի ներդրման գործընթացը
ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) հանրային հատվածի արդիականացման ծրագրի առաքելության պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Համաշխարհային բանկի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի շրջանակում ՀՀ դատախազության հետ համագործակցությանն առնչվող խնդիրները: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազությունից, Արթուր Դավթյանը բարձր է գնահատել ՀՀ դատախազության կարողությունների զարգացմանը միտված՝ ՀԲ-ի հետ համատեղ ծրագրերի իրականացումը, որոնք վերջնարդյունքում նպաստելու են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետության և մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության որակի բարձրացմանը, ինչպես նաև ռեսուրսների զգալի խնայողության հնարավորություն են ստեղծելու:

 Առաքելության ղեկավար Միգարա դե Սիլվան նշել է, որ գործակցության ընդհանուր շրջանակի նկատմամբ առկա է երկկողմ փոխըմբռնման միջավայր, ինչը նպաստում է իրականացվող նախագծերի համատեքստում գործընկերության հենքի վրա փոխադարձ ընդունելի լուծումներ գտնելուն: 

Հիմնական քննարկման առարկա է դարձել ՀԲ «Պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագրի» շրջանակում նախատեսված՝ մինչդատական վարույթում գտնվող քրեական գործերի կառավարման թվային համակարգի ներդրման գործընթացը: ՀՀ գլխավոր դատախազը քրեական հետապնդման մարմինների աշխատանքի արդյունավետության առումով բացառիկ է համարել Հայաստանում այդ համակարգի ժամ առաջ գործարկման նշանակությունը: Սակայն անհրաժեշտ է համարել նկատի ունենալ, որ այդ համակարգի տեխնիկական բնութագիրը պետք է համապատասխանի ՀՀ ԱԺ-ում գտնվող քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծին, քանի որ դրա ընդունմամբ քրեական դատավարության ընթացակարգերը ենթարկվելու են զգալի փոփոխությունների, ներդրվելու են նոր կառուցակարգեր: 

Կողմերը վստահություն են հայտնել, որ ժամանակացույցին համապատասխան կապահովվի ծրագրի բնականոն իրականացումը:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]