Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Գյուղատնտեսության նախարարն ընդունել է ֆրանսիական «Ման» ընկերության պատվիրակությանը

Գյուղատնտեսության նախարարն ընդունել է  ֆրանսիական «Ման» ընկերության 
պատվիրակությանը
ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է ֆրանսիական «Ման» ընկերության պատվիրակությանը`  համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ընկերությունը շուրջ 150 տարվա պատմություն ունի եթերայուղերի արտադրության ոլորտում, և համագործակցում է դեղագործական և կոսմետիկայի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների հետ:

Ողջունելով հյուրերին` նախարարը կարևորել է  Հայաստանի և Ֆրանսիայի միջև գործարար  կապերի ամրապնդումն ու աշխուժացումը` գյուղատնտեսության ոլորտի տարբեր ուղղություններով:

«Հայաստանը շատ բազմազան կլիմա ունի, որտեղ հնարավոր է գրեթե ամեն ինչ աճեցնել:   Եթերատու բույսերի մշակությունը նոր սկիզբ առնող, նշմարվող ոլորտ է մեզանում, ունենք փոքր արտադրություններ, որոնք բարձր որակի արտադրանք են թողարկում»,- մասնավորապես նշել է Իգնատի Առաքելյանը:

Ընկերության գիտական գծով փոխտնօրեն Սիրիլ Մահեյմը նշել է, որ  Հայաստանն իրենց համար հետաքրքրիր երկիր է` շնորհիվ բնակլիմայական պայմանների և հարուստ կենսաբազմազանության, մասնավորապես տեղական էնդեմիկ եթերատու մշակաբույսերի ուսումնասիրության տեսանկյունից, օրինակ` ռեհանի, անանուխի, եղեսպակի և այլն:

Նրա խոսքով` այցն ունի ճանաչողական բնույթ, և այժմ իրենք հանդիպումներ են ունենում տարբեր ընկերությունների և կառույցների հետ, ինչպես նաև ուսումնասիրում են տարբեր տարածաշրջաններում   առանձին մշակաբույսերի աճեցման նպատակահարմարությունը:

Կողմերը պայմանավորվել են առաջիկայում փորձնական աճեցնել որոշ մշակաբույսեր, գնահատել դրանց արդյունավետությունը, կենսաքիմիական բաղադրությունը, որակական հատկանիշները և հաջողության դեպքում` ներկայացնել բիզնես-ծրագիր` համագործակցության կոնկրետ հարցերը քննարկելու նպատակով:

Նախարար Առաքելյանն ընդգծել է, որ նախարարությունը պատրաստակամ է աջակցել և կողջունի միջազգային ճանաչում ունեցող ֆրանսիական կազմակերպության մուտքը հայաստանյան շուկա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]