Իլոն Մասկը կանխագուշակել Է մարդկության ոչնչացումը
17:21, 23 Նոյեմբեր 2017
ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտարարել Է, որ արհեստական ինտելեկտը (ԱԻ) ի վերջո կոչնչացնի մարդկությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Futurism հրատարակությունը:
Մասկի խոսքով՝ արհեստական ինտելեկտն ավելի անվտանգ դարձնելու բոլոր փորձերն ունեն հաջողության հասնելու 5-ից մինչեւ 10 տոկոս շանս: Մասկը վստահ Է, որ ԱԻ-ն կարող Է ավելի վտանգավոր լինել, քան միջուկային զենքը:
2016 թվականին նա ասել Է, որ մարդկությունը չի կարողանա շահել ԱԻ-ի հետ ճակատամարտը եւ անչափ հետ կընկնի զարգացման մեջ: «Գերինտելեկտի հետ կապված իրադրությունը մեղմացնում Է սոսկ այն, որ մենք այնքան հետամնաց կլինենք, որ մեքենաների համար կդառնանք ընտանի կենդանիների պես մի բան»,-հավելել Է Իլոն Մասկը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում