1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Կառավարությունը Մեղրու տարածաշրջանում ոռոգման ջրի համար կիրառում է 50 տոկոս զեղչ

Կառավարությունը Մեղրու տարածաշրջանում ոռոգման ջրի համար կիրառում է 50 
տոկոս զեղչ

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում օգտագործվող ոռոգման ջրի դիմաց գանձվող վարձավճարների նկատմամբ 2017 թվականին ևս կկիրառվի 50 տոկոս զեղչ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ նպատակով կառավարությունը պահուստային ֆոնդից ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին հատկացրեց 20 մլն դրամ:

«Հաշվի առնելով Մեղրու տարածաշրջանի զարգացման ռազմավարական կարևորագույն նշանակությունը և սոցիալ-տնտեսական զարգացման գերակայությունը` 2017 թվականի համար նպատակահարմար է Մեղրու տարածաշրջանում ոռոգման ջրի դիմաց գանձվող վարձավճարների նկատմամբ 50 տոկոս զեղչի կիրառումը, որի ֆինանսական գնահատականը կազմում է 20 մլն դրամ»,- ասաց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը:

Որոշման նախագծի ընդունումը կնպաստի Մեղրու տարածաշրջանի ազգաբնակչության կողմից հողատարածքների մշակման և այդ տարածաշրջանում բնակչության ապրելակերպի բարելավմանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]