1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Բանգլադեշը եւ Մյանման համաձայնագիր են ստորագրել ռոհինջա փախստականների հայրենադարձության մասին

Բանգլադեշը եւ Մյանման համաձայնագիր են ստորագրել ռոհինջա փախստականների հայրենադարձության մասին
ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանգլադեշը եւ Մյանման նոյեմբերի 23-ին համաձայնագիր են ստորագրել ռոհինջա փախստականների հայրենիք վերադառնալու մասին, որոնք Բանգլադեշի ճամբարներում են գտնվում Մյանմայի Ռաքհայնի նահանգում բռնությունների սկսվելուց հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է UNB գործակալությունը:

«Պայմանավորվածություն Ռաքհայնի նահանգ վերաբնակված անձանց վերադառնալու մասին» համաձայնագիրը Մյանմայի Նեյպիդո մայրաքաղաքում ստորագրվել Է Բանգլադեշի արտաքին գործերի նախարար Աբդուլա Հասան Մահմուդ Ալիի եւ Մյանմայի պետական խորհրդական Աուն Սան Սու Չժիի բանակցությունների արդյունքներով:

«Սա առաջին քայլն Է: Մենք այժմ ձեռնամուխ ենք լինում մեր աշխատանքի երկրորդ քայլին»,- գործակալությանը հայտարարել Է Մահմուդ Ալին փաստաթղթի ստորագրումից հետո:

Փախստականների վերադարձի ժամկետների վերաբերյալ ճշտող հարցին ի պատասխան նա պատասխանել Է, որ այդ աշխատանքի «ժամանակային շրջանակների» մանրամասները կհայտնի Դաքքայում: Սակայն անունը չնշված դիվանագետը ճշտել Է, որ այս աշխատանքն ավարտելու վերջնական ամսաթիվ չկա: Մինչդեռ Բանգլադեշը հուսով Է, որ փախստականների հայրենադարձման գործընթացը կավարտվի մեկ տարվա ընթացքում: Կողմերը, ինչպես սպասվում Է, աշխատանքային խումբ կձեւավորեն արտաքին գործերի նախարարների առաջին տեղակալների մակարդակով, բայց Նեյպիդոյում զգուշավորությամբ են վերաբերվում ՄԱԿ-ի հումանիտար կազմակերպությունների մասնակցությանը՝ հրաժարվելով իրավաբանորեն պարտավորեցնող պայմանավորվածություններից, նշում Է գործակալությունը:

Նոյեմբերի 23-ին կայացած բանակցություններից առաջ Աուն Սան Սու Չժին հերթական անգամ ընդգծել Է, որ հարցը պետք Է լուծվի երկու երկրների միջեւ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]