Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Արցախում այս տարվա ինն ամիսներին արտահանումն աճել է ավելի քան 88 տոկոսով

Արցախում այս տարվա ինն ամիսներին արտահանումն աճել է ավելի քան 88 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի տնտեսական ակտիվության ցուցանիշը 18.4 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս են վկայում Արցախի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության տվյալները: Մակրատնտեսական հիմնական ցուցանիշներով այս տարվա ինն ամիսներին միայն աճ է գրանցվել:

Շինարարության ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 25.7 տոկոսով` կազմելով 33.2 միլիարդ դրամ: 2016 թ. հունվար-սեպտեմբերի համեմատ ընթացիկ տարում ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 9.4 տոկոսով` կազմելով 42.9 միլիարդ դրամ, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալի աճը 9.9 տոկոս է՝ կազմելով 55.6 միլիարդ դրամ:

Առևտրի շրջանառությունն ավելացել է 17.2 տոկոսով և կազմել 79.9 միլիարդ դրամ: Արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 9.4 միլիարդ դրամ, 53.1 տոկոսով ավելացել է 2016 թ հունվար-սեպտեմբերի համեմատ:

Արտաքին ապրանքաշրջանառության ծավալները 2016 թ. հունվար-սեպտեմբերի համեմատ աճել են 38.9 տոկոսով (323.3 միլիոն դոլար), ընդ որում` արտահանումն աճել է 88.5 տոկոսով (104.6 միլիոն դոլար), իսկ ներմուծումը` 23 տոկոսով (216.9 միլիոն դոլար): Արցախում ինն ամիսներին միջին ամսեկան աշխատավարձը աճել է 1.7 տոկոսով՝ կազմելով 153 հազար 168 դրամ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]