Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Իրանը կատարում Է միջուկային համաձայնագրի բոլոր պայմանները. ՄԱԳԱՏԷ

Իրանը կատարում Է միջուկային համաձայնագրի բոլոր պայմանները. ՄԱԳԱՏԷ

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) արձանագրում Է Իրանի կողմից իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի (ՀՀԳԾ) պայմանների կատարումը: Այդ մասին նոյեմբերի 23-ին հայտարարել Է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Իրանի իրադրության մոնիթորինգի եւ ստուգումների վերաբերյալ իմ զեկույցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի լույսով ցույց Է տալիս, որ գործակալությունը շարունակում Է ստուգել եւ հսկել Իրանի կողմից իր պարտավորությունների կատարումը միջուկային Էներգետիկայի բնագավառում ՀՀԳԾ-ի շրջանակներում: Իրանի միջուկային պարտավորությունները կատարվում են»,-նշել Է Ամանոն ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդին հղած իր ուղերձում:

ՄԱԳԱՏԷ-ն հետեւում Է Իրանում միջուկային նյութերի բացակայությանը, որոնք կարող են խախտել ՀՀԳԾ-ի պայմանները, եւ անհրաժեշտ բոլոր օբյեկտներում հսկողություն իրականացնելու ազատ հնարավորություն ունի, հայտարարել Է Ամանոն: «ՄԱԳԱՏԷ-ն շարունակում Է հետեւել, որ Իրանի կողմից հայտարարված միջուկային նյութերը, ՄԱԳԱՏԷ-ի երաշխիքների վերաբերյալ համաձայնագրին համապատասխան, չօգտագործվեն այլ նպատակներով: Շարունակվում Է Իրանում չհայտարարագրված միջուկային նյութերի բացակայության եւ գործունեության ստուգումը: Գործակալությունը հնարավորություն ունի բոլոր այն վայրերում, որոնք մեզ հարկավոր են, մուտք ունենալ:

Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ի գիշերը պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ: 2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել Է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն Է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով:

Այդ ծրագիրը նախատեսում Է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել Է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]