1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Գինու միջազգային համաժողովն իր շուրջ է հավաքել 30 միջազգային փորձագետների 9 տարբեր երկրից 

Գինու միջազգային համաժողովն իր շուրջ է հավաքել 30 միջազգային փորձագետների 9 
տարբեր երկրից 

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Գինու համաշխարհային միտումները և լավագույն փորձը. հետևություններ ու առաջարկություններ Հայաստանի համար» Երևանում անց կացվող համաժողովին մասնակցելու համար աշխարհի 9 երկրից Հայաստան է ժամանել 30 միջազգային փորձագետ։ 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրեց Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը։ 
«Համաժողովը հնարավորություն կտա մեզ ներկայացնել մեր երկիրը որպես գինեգործական երկիր, կլինեն տարբեր այցեր գինու գործարաններ, քարանձավները, նաև ցույց կտանք ամենահին գինու գործարանը։ Հրավիրվել է 30 միջազգային փորձագետ 9 երկրից։ Համաժողովի երեք օրերի ընթացքում փորձելու ենք հնարավորինս շատ ներկայացնել մեր երկիրը և մեզ համար գտնել մեր հարցերի պատասխանները»,- նշեց Մուրադյանը։   
Գինու միջազգային համաժողովը կազմակերպել է Հայաստանի Խաղողագործության և գինեգործության հիմնադրամը։ Այն անց է կացվում «Գինու համաշխարհային միտումները և լավագույն փորձը. հետևություններ ու առաջարկություններ Հայաստանի համար» խորագրի ներքո։ Համաժողովի նպատակն է շահագրգիռ մասնագետներին և ընկերություններին միջազգային հարթակ տրամադրելու միջոցով վեր հանել ոլորտի զարգացման, ներդրումների ներգրավման, մասնագիտական կարողությունների ամրապնդման, գործարար և գիտական հետագա համագործակցության հեռանկարները։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]