1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արցախի ԱԺ մշտական հանձնաժողովներում քննարկվել են տարածքային կառավարման կառույցների ֆինանսավորման հարցերը

Արցախի ԱԺ մշտական հանձնաժողովներում քննարկվել են տարածքային կառավարման 
կառույցների ֆինանսավորման հարցերը

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 23-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը՝ Հովիկ Ջիվանյանի և Ռուսլան Իսրայելյանի նախագահությամբ, որտեղ շարունակվել են «ԱՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծի քննարկումները:

 Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Արցախի ԱԺ մամուլի ծառայությունից, քննարկմանը մասնակցել են ԱՀ ԱԺ պատգամավորներ և ֆինանսների նախարարի տեղակալ Նորայր Ավանեսյանը:

Համատեղ նիստում քննարկվել են ներկայացված նախագծով տարածքային կառավարման մարմինների եկամուտներն ու ծախսերը: Ներկայացնելով Ստեփանակերտի քաղաքապետարանի պահպանման ծախսը՝քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը նշել է, որ 2018 թ. պետական բյուջեով նախատեսվում է 290 մլն 945 դրամ:

Հադրութի շրջանի շրջվարչակազմի ղեկավար Իվան Ավանեսյանի հաղորդմամբ՝ վարչակազմի՝ 2018 թ. ծախսը կկազմի 122 մլն դրամ, ինչը 11 մլն-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից՝ պայմանավորված վարչակազմի սոցիալական բաժնի կարգավիճակի փոփոխությամբ:

Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Հայրիյանի տեղեկացմամբ 2018թ. վարչակազմի պահպանման ծախսը կկազմի 161մլն 318 հազ. դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 11մլն 236 հազար դրամով: Սամվել Հայրիյանի խոսքով՝ նվազումը պայմանավորված է վարչակազմի սոցիալական ծառայության տարածքային գործակալության բաժնի ենթակայության փոփոխմամբ:

Մարտակերտի շրջանի վարչակազմին 2018թ. բյուջեով հատկացվելիք գումարը, վարչակազմի ղեկավար Էդգար Հարությունյանի հաղորդման համաձայն, կկազմի 156 մլն 386 հազ. դրամ:

Մարտունու  շրջանի վարչակազմի պահպանման ծախսը 2018 թ., վարչակազմի ղեկավար Կարեն Թովմասյանի փոխանցմամբ, կկազմի 180 մլն 524 հազ. դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելին է 224 հազար դրամով:

Շահումյանի շրջանի ղեկավար Հարութ Մնացականյանի տեղեկացմամբ, գալիք տարում շրջանի վարչակազմի պահպանման ծախսը կկազմի 103 մլն 373 հազ. դրամ:

Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Կասյանի փոխանցմամբ, վարչակազմի պահպանման ծախսերը 2018թ. կկազմեն 113 մլն 67 հազ. դրամ:

Քաշաթաղի վարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանի փոխանցմամբ, շրջանի վարչակազմի պահպանման ծախսը կկազմի 263 մլն 407 հազ. դրամ:

2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը կշարունակվի ԱՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նոյեմբերի 24-ի համատեղ նիստում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]