Խիզախ ուղեւորը սատկացրել Է գնացք սողոսկած օձին
ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդոնեզիայում գնացքի ուղեւորը սատկացրել Է վագոն սողոսկած օձին: Այդ մասին նոյեմբերի 23-ին հայտնել Է South China Morning Post հրատարակությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Սողունին հայտնաբերել են Ջակարտայից Բոգոր մեկնող մարդատար գնացքի վագոններից մեկում՝ ուղեբեռի համար նախատեսված դարակների վրա:
Օձի տեսակը չի ճշտվում, բայց հայտնի Է, որ նրա երկարությունը կազմում Էր մոտավորապես մեկ մետր: Երբ գնացքն շտապ կանգառ Է կատարել, պահապանը փայտի օգնությամբ բացել Է բեռների բաժինը: Ուղեւորներից մեկը պոչից բռնել Է օձին եւ դուրս բերել ապաստանից:
Այնուհետեւ նա կտրուկ շարժումով սողունին գլխով հարվածել Է հատակին եւ նրա անկենդան մարմինը դուրս նետել վագոնից: Երկաթուղային ընկերությունում կարծում են, որ օձին գնացք Էր բերել ուղեւորներից մեկը, բայց սողունին հաջողվել Է փախչել տիրոջից: Տեսանյութը, որն ականատեսի կողմից հրապարակվել Է Instagram-ում, մեկ օրում դիտել են 175 հազար անգամ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում