Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամն ու «Այբ» կրթական հիմնադրամը կհամագործակցեն

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամն ու «Այբ» կրթական հիմնադրամը կհամագործակցեն

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Այբ» կրթական հիմնադրամն ու «Հայաստանի մանուկներ»   հիմնադրամը (COAF) կհամագործակցեն «Արարատյան բակալավրիատ» (ԱԲ) հայալեզու և միջազգայնորեն ճանաչված ծրագրի և շահառու համայնքներում «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի կողմից իրականացվող կրթական ծրագրերի շրջանակում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նոյեմբերի 23-ին ստորագրված  փոխըմբռնման հուշագրի շրջանակում երկու հիմնադրամները փորձ կփոխանակեն, համատեղ մեթոդական ուղեցույցների, կրթական և վերապատրաստման գործիքներ կմշակեն եւ կկիրառեն:

«Այբ» կրթական հիմնադրամի անունից հուշագիրը ստորագրեց գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանը, իսկ Հայաստանի մանուկներ հիմնադրամի անունից՝ գործադիր տնօրենի  պաշտոնակատար Իննեսա Գրիգորյանը։

«Այբ» կրթական հիմնադրամի և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի տարաբնույթ կրթական ծրագրերի նպատակն է նպաստել առավել մրցունակ և պատասխանատու սերնդի ձևավորմանը և այդպիսով մեր ներդրումն ունենալ մեր երկրի զարգացման գործում։ Լիահույս եմ, որ մեր ներդրած համատեղ ջանքերը մոտ ապագայում տեսանելի արդյունքներ կարձանագրեն»,- նշեց «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանը։

«Ըստ չինական հայտնի ասացվածքի՝ եթե պլաններ ես կազմում մեկ տարվա համար, ապա բրինձ ցանիր, եթե պլաններ ես կազմում տասնամյակի համար, ծառեր տնկիր, իսկ եթե պլանավորում ես կյանքիդ ողջ ժամանակահատվածը, ապա կրթիր մարդկանց, ներդրում կատարիր կրթության մեջ։ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամն ու «Այբ» կրթական հիմնադրամը միավորված են հենց այս գաղափարախոսության շուրջ, հավատում են դրան և սույն հուշագրի ստորագրմամբ ևս մեկ կարևոր քայլ են կատարում՝ ուղղված մեր երկրի կրթական բարեփոխումներին»,- ասաց «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի գործադիր տնօրենի  պաշտոնակատար Իննեսա Գրիգորյանը։

Հուշագրի ստորագրմանը ներկա էին Կրթության գերազանցության ազգային ծրագրի տնօրեն Տ. Մեսրոպ քհն. Արամյանը, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հիմնադիր և խորհրդի ատենապետ, դոկտոր Գարո Արմենը և երկու հիմնադրամների այլ ներկայացուցիչներ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]