1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ջիգարխանյանի թատրոնը հերքեց իր գեղարվեստական ղեկավարի հոսպիտալացման մասին տեղեկատվությունը

Ջիգարխանյանի թատրոնը հերքեց իր գեղարվեստական ղեկավարի հոսպիտալացման մասին տեղեկատվությունը

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ գործող թատրոնը հերքել Է իր գեղարվեստական ղեկավարի հոսպիտալացման վերաբերյալ ԶԼՄ-ներում հայտնված տեղեկատվությունը: Պաշտոնական հայտարարությունը հոկտեմբերի 23-ին զետեղված Է թատրոնի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Մի շարք ԶԼՄ-ներում տեղեկատվություն Է հայտնվել մեր թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բորիսի Ջիգարխանյանի լուրջ հիվանդության մասին:

Մասնավորապես, մի քանի հրատարակություններ չստուգված տեղեկություններ են հրապարակել այն մասին, որ Արմեն Բորիսովիչի ոտքերն իբր թուլացել են: Այդ տեղեկատվությունը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը»,-նշվում Է հաղորդագրության մեջ: Կայքում ասված Է, որ «Արմեն Բորիսովիչն իրեն լավ Է զգում, հիանալի տրամադրություն ունի, ինչն Էլ նա մաղթում Է բոլոր նրանց, ովքեր անկեղծորեն հետաքրքրվում են թատրոնի գործերով եւ անձամբ անհանգստանում են իր համար»:

«Այժմ նա զբաղված Է նոր բեմադրության շուրջ խորհելով: Փոքր-ինչ հանգստանալու եւ իրեն բացառապես ստեղծագործական աշխատանքին նվիրվելու նպատակով նա մի քանի օրով մեկնել Է պանսիոնատ»,-նշվում Է հայտարարության մեջ:

Ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներ, վկայակոչելով Նատալյա Կոռնեեւային, լուր Էին հրապարակել Արմեն Ջիգարխանյանի հոսպիտալացման մասին՝ շաքարախտով պայմանավորված բարդացումների պատճառով: Թատրոնի տնօրենի պաշտոնակատար Ելենա Գիլվանովայի խոսքով, որը մեջբերված Է կայքում, «Նատալյա Կոռնեեւան թատրոնի մամուլի քարտուղարը չԷ, համապատասխան հրամանն ստորագրված Է այս տարվա նոյեմբերի 20-ին»:

«Ուստի նա իրավունք չունի թատրոնի անունից հայտարարություններ անել մամուլի համար: Այն մասնագետի հետ կապվելու տվյալները, որին կարելի Է դիմել թատրոնի կյանքի եւ նրա գեղարվեստական ղեկավարի վերաբերյալ ակտուալ եւ հավաստի տեղեկատվություն ստանալու համար, զետեղված են մեր պաշտոնական կայքում»,-ասել Է թատրոնի տնօրենի պաշտոնակատարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]