Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մեքսիկայում երեք բնակելի շենք Է փլվել փոսորակի մեջ

Մեքսիկայում երեք բնակելի շենք Է փլվել փոսորակի մեջ

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկայում մի քանի բնակելի տուն Է փլվել կառուցվող առեւտրական կենտրոնի փոսորակի մեջ: Մեկ մարդ զոհվել Է, երեքն անհայտ կորել, եւս մի քանիսը վնասվածքներ են ստացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Telemundo-ն:

Միջադեպը տեղի Է ունեցել Մոնտերեյ քաղաքում (Նուեվո Լեոնի նահանգ): Քանդված տների քանակի վերաբերյալ տվյալները տարբերվում են, տեղական զանգվածային լրատվամիջոցները հայտնում են ինչպես երեք, այնպես Էլ չորս շենքերի մասին: Իշխանությունները պնդում են, որ այդ տները մի քանի շաբաթ առաջ տարաբնակեցվել են, եւ թե ինչու են այնտեղ մարդիկ հայտնվել, հասկանալի չԷ: Հեռուստաալիքի տվյալներով՝ տուժածները կարող են լինել շինարարական ընկերության աշխատողներ: Պատահարի վայրում շարունակվում Է փրկարարական գործողությունը: Իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]