1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Միջերկրածովյան սննդակարգը պաշտպանում Է դեպրեսիայից. իռլանդացի միկրոկենսաբաններ

Միջերկրածովյան սննդակարգը պաշտպանում Է դեպրեսիայից. իռլանդացի միկրոկենսաբաններ

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քորքի համալսարանական քոլեջի (UCC) գիտնականները մարդու ուղեղի վրա մանրԷների ներգործության հետազոտության ընթացքում պարզել են, որ միջերկրածովյան սննդակարգն առավել օպտիմալն Է աղիների առողջ միկրոֆլորայի պահպանման համար:

Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է իռլանդական Irish Independent հրատարակությունը: Պրոֆեսորներ Թեդ Դինանը եւ Ջոն Քրիանը վերջին 14 տարվա ընթացքում զբաղվել են այդ խնդրով, ճշտում Է հրատարակությունը: Նրանք հանգել են այն եզրակացության, որ աղիքային տրակտը բնակեցնող տրիլիոնավոր միկրոօրգանիզմները վիթխարի ազդեցություն ունեն մարդու հոգեկան եւ հուզական վիճակի վրա: «Եթե միկրոֆլորան բավականաչափ բազմազան չԷ վատ սնվելու կամ հակաբիոտիկների ներգործության հետեւանքով, ապա դա ազդում Է ուղեղի գործունեության վրա»,- նշել Է Դինանը:

Նա հայտնել Է, որ այդ դրության շտկման համար անհրաժեշտ Է թաղանթանյութով, ձկով, մրգերով եւ բանջարեղենով հարուստ սննդակարգ: «Միջերկրածովյան սննդակարգը, թերեւս, առավել հավասարակշռվածն ու օգտակարն Է մանրԷների համար»,- կարծում Է գիտնականը:

Իռլանդացի միկրոկենսաբանը հայտնել Է, որ ինքը եւ իր գործընկերներն սկսել են այն պրոբիոտիկի մշակումը, որն իր մեջ պարունակեր մանրԷների առավել օպտիմալ լրակազմը: «Այդ սննդային հավելումն արդյունավետ միջոց կդառնա դեպրեսիայի եւ այլ հոգեկան խանգարումների բուժման համար»,- ասել Է Դինանը: Միջերկրյածովյան սննդակարգը 2010 թվականին ներառվել Է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական սեփականության ցանկում՝ որպես «բացառիկ հմտությունների, գիտելիքների, պրակտիկայի եւ ավանդույթների ամբողջություն», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]