1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Արմենիա» ավիաընկերությունը վերագործարկում է դեպի Բեյրութ և Բաղդադ թռիչքները

«Արմենիա» ավիաընկերությունը վերագործարկում է դեպի Բեյրութ և Բաղդադ 
թռիչքները

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենիա» ավիաընկերությունը դեկտեմբերի 18-ից կվերաբացի Երևան-Բեյրութ-Երևան չվերթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Օգանեսյանը: «Մի ուղղությամբ տոմսը կարժենա ընդամենը 99 եվրո, ինչն աննախադեպ սակագին է հայկական շուկայի համար»,- նշեց նա:

Բացի այդ, «Արմենիան» նաև վերագործարկում է չվերթը դեպի Իրաք: «Հանրաքվեից հետո անվտանգության նկատառումներից ելնելով չվերթը դադարեցվել էր, սակայն դեկտեմբերի 15-ից կսկսվի իրականացվել Երևան-Բաղդադ-Երևան չվերթը»,-տեղեկացրեց Ռոբերտ Օգանեսյանը:

Օգանեսյանը հավելեց, որ շարունակվելու են ուղևորափոխադրումները դեպի ռուսական ուղղություններ ՝ Վորոնեժ և Միներալնիյե Վոդի: «Ուղևորահոսքերը աճում են: Մենք ունենք ուղևորներ, որոնք 20-30 անգամ են թռչել մեր օդանավերով: Այսուհետև նման ուղևորները կստանան հավատարմության քարտեր 10-15 տոկոս զեղչով»,- նշեց նա:

Ավիաընկերությունն իր ուղևորներին հնարավորություն կընձեռի տոնական օրերին այցելել Իտալիա: Դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ը «Արմենիա» ավիաընկերությունը կիրականացնի չարտերային թռիչք դեպի Հռոմ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]