Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

«Արենին», «Ոսկեհատը» և «Խնդողնին» կդառնան հայկական գինու այցեքարտերը 

«Արենին», «Ոսկեհատը» և «Խնդողնին» կդառնան հայկական գինու այցեքարտերը 

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում խաղողի հայկական տեսակներն ավելի շատ են, քան ներմուծվողները։ 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը և հավելեց, որ պետք է փորձել կուպաժավորել տեղական և ներմուծված սորտերը՝ յուրահատուկ բույր և համ ստանալու համար։ 
«Մեր շուկայում տեղական տեսակներն ավելի շատ են, քան ներմուծվածները։ Բայց «Արենին», «Ոսկեհատը» և «Խնդողնին» կլինեն հայկական գինու այցեքարտերը։ Հայ  գինեգործները չեն պատրաստվում հրաժարվել հայկական սորտերից, հակառակը՝ դրանով է լինելու մեր ուժեղ կողմը։  Սա չի նշանակում, որ մենք չպետք է փորձենք կուպաժավորել տեղական և ներմուծված սորտերը, որոնք կարող են տալ յուրահատուկ բույր և համ մեր գինուն։ Գինու գործարաններն իրենք կարող են որոշել, թե որն է իրենց համար ավելի ճիշտ և որ գինին ավելի շատ պահանջարկ կունենա»,- նշեց նախարարը։ 
Նրա խոսքով՝ նոր սորտերը բազմաթիվ են, և բոլորը բերում են գինեգործները, ովքեր առաջարկում են, թե որ տեսակը ինչի հետ է համապատասխան, լաբորատորիաներում խառնում, կուպաժավորում և լավ գինու համ են գտնում։ 

  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]