Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ջեկի Չանը եռատախտակամած չինական գերզբոսանավ Է գնել

Ջեկի Չանը եռատախտակամած չինական գերզբոսանավ Է գնել

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոնկոնգցի դերասան եւ ռեժիսոր Ջեկի Չանը ձեռք Է բերել նոր գերզբոսանավ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mail-ը: 38-մետրանոց նավը կառուցել Է Ruiying Yachts չինական նավաշինարանը:

Զբոսանավն ունի սաունա, կարաոկե-սրահ, ջակուզի-լոգարան եւ ուղղաթիռի հարթակով: Զբոսանավի ներքին հատակագծման մասին չի նշվում. հրապարակված են միայն սեփականատիրոջ նավասենյակի, նավախոհանոցի եւ մի քանի այլ լուսանկարներ: Ուժային կայանքը ներառում Է 1900-ական ձիաուժով CAT C32 երկու շարժիչներ. առավելագույն արագությունը 32 հանգույց Է (ժամում 59 կիլոմետր):

Նավը սեփականատիրոջը հանձնելու արարողությունը տեղի Է ունեցել ՉԺՀ-ի Լյաոնինի նահանգի Խուլուդաո քաղաքում: Դրան հաջորդած մամուլի ասուլիսում Չանը հայտնել Է, որ պլանավորում Է նավաշինարանին պատվիրել եւս մեկ զբոսանավ՝ այս անգամ 46-մետրանոց: 2017 թվականին Ջեկի Չանը, Forbes հանդեսի վարկածով, հինգերորդ տեղն Է զբաղեցրել աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասանների ցուցակում: Հրատարակության տվյալներով՝ նա վաստակել Է 49 մլն դոլար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]