Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Եթե կողմերից մեկն ունի «ամեն ինչ կամ ոչինչ» դիրքորոշումը, ապա բանակցություններում կլինի ոչինչ. ՀՀ ԱԳՆ

Եթե կողմերից մեկն ունի «ամեն ինչ կամ ոչինչ» դիրքորոշումը, ապա 
բանակցություններում կլինի ոչինչ. ՀՀ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում առաջընթաց չի լինի, քանի դեռ կողմերից մեկն առաջ է շարժվում «կա′մ ամեն ինչ, կա′մ ոչինչ» սկզբունքով: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին նշեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ հավելելով, որ բանակցություններում առաջընթաց գրանցելու համար կողմերի միջև պետք է լինի վստահություն:

Բազմիցս ասվել է, որպեսզի բանակցությունները կարողանան առաջ շարժվել, կողմերի միջև պետք է լինի վստահություն, իսկ վստահությունն իր մեջ ներառում է նաև այն միջոցառումների իրականացումը, որոնց մասին խոսվել է և Վիեննայում, և Սանկտ Պետերբուրգում: Եթե կողմերից մեկն ունի հետևյալ դիրքորոշումը` կամ ամեն ինչ, կամ ոչինչ, ապա, բնական է, բանակցություններում կլինի ոչինչ: Կամ, եթե հարցադրումը դրվում է այսպես՝ կամ ամեն ինչ, կամ պատերազմ, ապա բնական է, որևէ առաջընթաց չի կարող լինել: Ու այնքան ժամանակ, քանի դեռ Բաքվի դիրքորոշումը չի փոխվի` բանակցություններում առաջընթաց չի լինի»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Շավարշ Քոչարյանը՝ ընդգծելով, որ ստատուս քվոն պահպանվում է Ադրբեջանի գործողությունների արդյունքում:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]