Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Դեսպան Լևոն Մարտիրոսյանը հանդիպել է Կանադայի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ

Դեսպան Լևոն Մարտիրոսյանը հանդիպել է Կանադայի Ներկայացուցիչների պալատի 
նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայում ՀՀ դեսպան Լևոն Մարտիրոսյանը նոյեմբերի 22-ին հանդիպում ունեցավ Կանադայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Ջոֆ Ռիգանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեց հայ-կանադական երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Կանադայի Ներկայացուցիչների պալատի նախագահը վստահություն հայտնեց, որ դեսպան Մարտիրոսյանի ջանքերի շնորհիվ հայ-կանադական երկկողմ հարաբերություններն ավելի են զարգանալու համագործակցության բոլոր ուղղություններով:

Պարոն Ռիգանի խնդրանքով դեսպան Մարտիրոսյանը վերջինիս տեղեկացրեց երկկողմ հարաբերությունների վերջին զարգացումներին և առաջիկայում նախատեսվելիք ծրագրերին: Կողմերը մտքեր փոխանակեցին խորհրարանական ձևաչափում երկկողմ համագործակցությանն առնչվող նախագծերի վերաբերյալ` կարևորելով Հայաստանի և Կանադայի խորհրդարաններում գործող խորհրդարանական բարեկամության խմբերի միջև ակտիվ փոխգործակցության ծավալումը:

Անդրադարձ կատարվեց միջազգային կազմակերպությունների, հատկապես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում երկու երկրների համագործակցությանը: ՀՀ դեսպանը Կանադայի Ներկայացուցիչների պալատի նախագահին տեղեկացրեց 2018թ. Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի կապակցությամբ կատարվելիք նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:

Հանդիպմանը քննարկվեցին նաև տարածաշրջանային և միջազգային արդի հարցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]