Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արցախի պետնախարարը Կալիֆորնիայում հանդիպել է սենատորի և ներդրողների հետ

Արցախի պետնախարարը Կալիֆորնիայում հանդիպել է սենատորի և ներդրողների հետ

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՀ պետական նախարար Արայիկ Հարությունյանը, աշխատանքային այցով գտնվելով ԱՄՆ-ում, նոյեմբերի 22-ին շարունակել է իր հանդիպումները Կալիֆորնիայի քաղաքական և գործարար շրջանակների հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ա. Հարությունյանը հանդիպում է ունեցել Կալիֆորնիայի նահանգային սենատոր Անթոնի Փորթանթինոյի և Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանի հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոս Արմելլա Շաքարյանը և ԱՄՆ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը: Կողմերը մտքեր են փոխանակել Արցախի և Կալիֆորնիայի միջև քաղաքական ու տնտեսական փոխգործակցության խորացման հնարավորությունների վերաբերյալ, ձեռք բերել պայմանավորվածություն­ներ հետագա քայլերի շուրջ:

Պետնախարարն այնուհետև հանդիպել է Հայկական գործարար խորհրդի անդամներին՝ նրանց ներկայացնելով Արցախի տնտեսական ներուժը, ներդրումային գրավչությունն ու վերջին տարիների ձեռքբերումները: Ա. Հարությունյանը շեշտադրել է, որ վերջին 10 տարում Արցախում գրանցվել է տարեկան միջինը 10 տոկոս ՀՆԱ աճ, ինչն ամուր հիմքեր է ստեղծել անհամեմատ ավելի մեծ զարգացում արձանագրելու համար: Արդյունքում, հանրապետությունում աճել է նաև ներդրումային գրավչությունը՝ պայմաններ ստեղծելով տնտեսական փոխշահավետ նախագծեր իրագործելու ճանապարհին: Ա. Հարությունյանը կարևորել է հատկապես ներկա պայմաններում սփյուռքահայ կապիտալի մասնակցությունն Արցախի զարգացման գործում՝ պատրաստակամություն հայտնելով հնարավորինս բարենպաստ միջավայր ապահովել յուրաքանչյուր ներդրումային ծրագրի համար:

Ա. Հարությունյանը հեռուստամարաթոնի նախօրեին նաև հարցազրույց է տվել տեղական մի քանի լրատվամիջոցների՝ անդրադառնալով «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերին, Արցախի սոցիալ-տնտեսական զարգացումներին, ռազմաքաղաքական իրադրությանը և հարակից այլ հարցերի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]