Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հունվար

Պետական պարտքի մասին օրենքը մեղմացվում է


ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծին: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հիշեցրեց, որ այս նախագիծը երկար է քննարկվել և օրենքներում փոփոխությունները վերաբերում են հարկաբյուջետային նոր կանոններին: Նախարարն ասաց, որ  Արժույթի միջազգային հիմնադրամը ցուցաբերել է տեխնիկական օժանդակություն, իսկ հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ հարկաբյուջետային կանոնների մասով գործող իրավակարգավորումները բավականին կոշտ են: «Այսօր ունենք հետևյալ նորմերը՝  «Պետական պարտքի մասին» օրենքով ասվում է, որ եթե 50 տոկոս գերազանցում ես պետական պարտքը, ապա հաջորդ տարին դու պետք է ծրագրավորես նախորդ երեք տարիների միջին ՀՆԱ-ի 3 տոկոսից ոչ ավելի պակասուրդ և 60 տոկոսի գերազանցման դեպքում պարտքն առ ոչինչ է. սա խիստ կոշտ մոտեցում է: Այսօր պետությունները մեկը մյուսի հետևից փոխում են այս նորմերը ու հիմնականում կանոնները դնում են ծախսային քաղաքականությունում, ինչը փորձում է անել նաև Հայաստանը», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը՝ ավելացնելով. «Նշել ենք երեք շեմ՝ 40, 50 և 60 տոկոս, եթե պարտքը 40 տոկոսից ավելի է, ապա պետք է աշխատի այն նորմը, որ կապիտալ ծախսերը պետք է ավելի լինեն, քան պակասուրդը, եթե 50–ից ավելի է, ապա կոշտացնում ենք պայմանները, կանոն ենք դնում ընթացիկ ծախսերի աճի վրա, իսկ եթե 60 տոկոսից գերազանցում է, ավելի ենք կոշտացնում, որ ընթացիկ ծախսերը կապենք նաև միջին եկամուտների հետ»:

Վարչապետ Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց՝ տնտեսական բլոկի նախարարներին հարցեր չկա՞ն, ազատության աստիճանը չի սահմանափակվո՞ւմ:

Ի պատասխան՝ Վարդան Արամյանն ասաց, որ այս կանոնների ամենակարևոր հմայքն այն է, որ, անկախ նրանից, թե ով կլինի, պետք է հարկաբյուջետային քաղաքականությամբ աշխատի կանոնով. սա է փոփոխությունների հիմնական փիլիսոփայությունը:

 

 




Մրցույթ

«Մեկ անգամ Հայաստանում»

Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ