Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԴՆԹ-ի թեստն օգնել Է ապացուցելու 38 տարի նստած ամերիկացու անմեղությունը. ABC

ԴՆԹ-ի թեստն օգնել Է ապացուցելու 38 տարի նստած ամերիկացու անմեղությունը. ABC

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի նահանգապետ Ջերի Բրաունն ստորագրել Է հրամանագիր 38 տարի բանտում նստած 70-ամյա կալանավորիին ազատ արձակելու մասին այն բանից հետո, երբ ԴՆԹ-ի նմուշի անալիզը հաստատել Է նրա անմեղությունը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ABC հեռուստաալիքը: Նրա տվյալներով՝ 1980 թվականին Քրեյգ Ռիչարդ Քոուլին մեղավոր Է ճանաչվել իր նախկին ընկերուհու եւ նրա չորսամյա որդու սպանության մեջ եւ դատապարտվել ցմահ բանտարկության: Քոուլիի գործի վերաքննումն սկսվել Է մեկ տարի առաջ, այն բանից հետո, երբ խուզարկուներից մեկն սկսել Է կասկածել դատավճռի ճշտությանը:

Օգտագործելով արդի տեխնոլոգիաները, որոնք մատչելի չԷին հետաքննության պահին, գիտնականներն ապացուցել են, որ գլխավոր հանցանշանի վրա գտնված՝ ԴՆԹ-ի նմուշը չի պատկանում դատապարտված տղամարդուն: Կալիֆոռնիայի նահանգապետն ստորագրել Է հրամանագիր բանտից Քոուլիին անհապաղ ազատ արձակելու մասին: Բրաունը նշել Է, որ տղամարդն օրինակելի կալանավոր Է եղել 38 տարվա ընթացքում՝ խուսափելով հանցախմբերից եւ բռնությունից, ինչպես նաեւ իրեն նվիրել Է կրոնին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]