Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վարչապետը հանձնարարեց պարզել Ավշարի մանկապարտեզի վերակառուցման խնդրի պատասխանատուին

Վարչապետը հանձնարարեց պարզել Ավշարի մանկապարտեզի վերակառուցման խնդրի 
պատասխանատուին

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի Ավշար համայնքի մանկապարտեզի վերակառուցման աշխատանքներն իրականացնել հնարավոր չէ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ հիշեցնելով, որ գործադիրն ավելի վաղ ծրագրի իրականացման նպատակով հատկացրել էր 37,5 մլն դրամ:

« … Պարզվել է, որ շինաշխատանքներ այդ շենքում իրականացնել հնարավոր չէ՝ կոնստրուկցիոն խնդիրների հետևանքով»,- ասաց Տերտերյանը՝ հավելելով, որ ներկայացված նախագծով առաջարկվում է հատկացված միջոցներից 35,2 մլն դրամը վերադարձնել կառավարության պահուստային ֆոնդ, իսկ 2,3 մլն դրամը հատկացնել շինարարական կազմակերպությանը, որի հետ ստորագրվել էր պայմանագիր, և որը որոշ աշխատանքներ արդեն իսկ իրականացրել էր:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց ուսումնասիրել, թե որտեղ է եղել բացթողումը, որ ավելի վաղ պարզ չի եղել շինաշխատանքների անհնարինությունը: «Որքանո՞վ ենք երաշխավորված, որ նման դեպքեր այլևս չեն լինի: Ինչ-որ աշխատանք ենք անում, գումարներ ծախսում ու հետո պարզում, որ աշխատանքներ իրականացնել հնարավոր չէ: Անհրաժեշտ է հետազոտել, թե որտեղ է եղել մեր բացթողումը, սխալը»,- ասաց վարչապետը:

Վաչե Տերտերյանը վստահեցրեց, որ այս դեպքը պետք է դասել արտառոցների շարքին, քանի որ նախապես իրականացվել էին ուսումնասիրություններ, և ավելի վաղ հնարավոր չի եղել պարզել անհնարինությունը: «Աշխատանքները սկսելուց հետո  պարզվել է, որ շենքի վերևի հարկերի ծածկերի վրա դարսված են մեծածավալ կոնստրուկցիոն համակարգեր, որոնք տեղափոխել հնարավոր չէ»,- վստահեցրեց փոխնախարարը:  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]