1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Հեռուստամարաթոն 2017»-ը կոչ է անում ներդրում ունենալ «Բերքառատ Արցախ»-ի կայացման գործում

«Հեռուստամարաթոն 2017»-ը կոչ է անում ներդրում ունենալ «Բերքառատ Արցախ»-ի կայացման գործում

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի ժամանակով 22:00-ից Լոս-Անջելեսում կմեկնարկի «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հեռուստամարաթոն 2017-ը, որն այս տարի կրում է «Բերքառատ Արցախ» խորագիրը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս հեռուստամարաթոնից ստացված գումարն ուղղվելու է երկու խոշոր ծրագրի. Արցախում խորքային հորերի հորատմանն ու նոր ոռոգման ցանցի կառուցմանը, ինչպես նաև արևային էներգիայի կայանների տեղադրմանը առաջին փուլով Ասկերանի շրջանում և Շուշիում։
Մինչ հաջորդ առավոտյան ժամը 10:00-ն անցկացվող հեռուստամարաթոնին Հայաստանից նվիրատվություն կարելի է կատարել հաղորդագրություն ուղարկելով 8000 կարճ համարին կամ զանգահարելով ցանկացած օպերատորից 090008000 համարին` նվիրաբերելով 1000 ՀՀ դրամ:

Հնարավոր է գումար տրամադրել` այցելելով «Հայփոստ»-ի ցանկացած բաժանմունք, այցելելով Հիմնադրամի գործադիր վարչություն (շուրջ տարի), Ձեր բանկից փոխանցում կատարելով Հիմնադրամի` ՀՀ Կենտրոնական բանկի հաշվեհամարին` 103003215672 (ՀՀ դրամ), 103003615673 (ԱՄՆդոլար) (շուրջ տարի), առցանց` https://donate.himnadram.org (շուրջ տարի):

Նախորդ տարի «Իմ Արցախը» խորագրի ներքո անցկացված հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակվել է 15.4 միլիոն ԱՄՆ դոլար։ Այն ուղղվել է Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը, խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներին, Արցախի բազմազավակ ընտանիքիների համար առանձնատների կառուցմանը։ 

Գործունեության 25 տարիների ընթացքում Հիմնադրամը մոտ 700 հազար նվիրատուների շնորհիվ ավելի քան 50 հազար ծրագիր է իրականացրել Հայաստանում և Արցախում՝ ընդհանուր 350 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ: Կառուցվել, վերակառուցվել և իրականացվել են ավելի քան 605 կմ ճանապարհ, 580 կմ ջրագիծ ու ջրատար, 149 կմ գազամուղ, 70 կմ էլեկտրագիծ, 359 դպրոց և մանկապարտեզ, 24 համայնքային կենտրոն, 500 տուն և բնակարան, 75 առողջապահական հաստատություն, 58 մշակութային ու սպորտային կենտրոն, 100 ջերմոց, 169 կրթական, մշակութային ու գիտական ծրագրեր:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը հիմնվել է 1992թ. մարտի 3-ին` Հայաստանում եւ Արցախում բարեսիրական օգնության և ենթակառուցվածքների զարգացման նպատակով: Այն աշխարհում ներկայանում է իր 25 գրասենյակներով:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]