Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մեծ Բրիտանիան աշխարհի խոշորագույն տնտեսությունների հնգյակում տեղը զիջել Է Ֆրանսիային

Մեծ Բրիտանիան աշխարհի խոշորագույն տնտեսությունների հնգյակում տեղը զիջել Է Ֆրանսիային

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիան 2017 թվականին վեցերորդ տեղն Է իջել աշխարհի խոշորագույն տնտեսությունների վարկանիշում: Այդ մասին հայտնել Է երկրի պետական գանձատան կանցլեր Ֆիլիպ Հեմոնդը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով CNN-ին:

Նա վկայակոչել Է Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալները: Վարկանիշում Մեծ Բրիտանիայից առաջ Է անցել Ֆրանսիան՝ ՀՆԱ-ի 2,575 տրիլիոն դոլար ծավալով այն դեպքում, երբ թագավորության ցուցանիշը 2,565 տրիլիոն դոլար Է: Գանձատանը նշում են, որ թեեւ տարբերությունը դեռեւս մեծ չԷ, հաջորդ տարի Ֆրանսիայի դիրքը կամրապնդվի: Ֆրանսիան իր մրցակցին առաջին անգամ Է գերազանցել 2013 թվականից ի վեր:

Հեմոնդի խոսքով՝ վիճակագրությունը վկայում Է Բրիտանիայում տնտեսական աճի կտրուկ դանդաղման մասին, ինչը կապված Է Եվրամիությունից դուրս գալու ընթացակարգի հետ: Ֆունտ ստեռլինգի փոխարժեքն ընկել Է, սպառողական ծախսերը նվազել են, իսկ գներն, ընդհակառակը՝ աճել: ԱՄՀ-ի 2017 թվականի վարկանիշում առաջին տեղում ԱՄՆ Է (19,4 տրլն դոլար), երկրորդում՝ Չինաստանը (11,9 տրլն դոլար), երրորդում՝ Ճապոնիան (4,9 տրլն դոլար), չորրորդում՝ Գերմանիան (3,7 տրլն դոլար):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]