Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը բերման է ենթարկվել Թումանյանի անձնագրային բաժանմունքից

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը բերման է ենթարկվել Թումանյանի 
անձնագրային բաժանմունքից

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 21-ին, ժամը 9.45-ին, Թումանյանի անձնագրային բաժանմունքում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 1972 թ. ծնված Գրիգոր Մ.-ն, որը 2006թ. ապրիլի 27-ից ՌԴ ՆԳՆ Յակուտսկ քաղաքի ՏՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 228 հոդվածի (թմրամիջոցի ապօրինի ձեռք բերելը, պահելը և իրացնելը) 1-ին մասով:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]