Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գյումրու քաղաքապետարանը պատրաստ է ձմեռային անակնկալներին

Գյումրու քաղաքապետարանը պատրաստ է ձմեռային անակնկալներին

ԳՅՈՒՄՐԻ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու քաղաքապետարանից լրագրողներին վստահեցնում են՝ ձմեռը խնդիրներ չի առաջացնի: Քաղաքապետարանի շրջակա միջավայրի պահպանության բաժինը ձմեռային սպասարկման համար դեռ սեպտեմբերից է պատրաստվել՝ կուտակել անհրաժեշտ քանակի աղ ու ավազ, բահ ու բանվորական ձեռնոց:

Այս մասին նոյեմբերի 22-ին ասուլիսի ժամանակ նշեց քաղաքապետարանի բնակկոմունալ ու շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կնյազ Մանասյանը: «Ձեռք ենք բերել հազար խորանարդ մետր պեմզա, 30 տոննա աղ, ապահովվել ենք անհրաժեշտ քանակի բահեր, թիակներ և ձեռնոցներ: Նախապատրաստել ենք նաև տեխնիկան»,-նշեց Կնյազ Մանասյանը՝ փաստելով, որ խոսքը վերաբերում է ընդհանուր 20 միավոր տեխնիկայի, չնայած քաղաքում տեխնիկայի անհրաժեշտություն էլի կա՝ հաշվի առնելով մեքենաների մաշվածությունը:

Գյումրին ունի հատկապես մեծ աղբատար մեքենաների կարիք: Տեխնիկան քիչ է, բայց ռացիոնալ կօգտագործվի՝ վստահեցրեց պատասխանատուն: «Բաժնի կողմից իրականացվել է մեքենաների տեղաբաշխում ըստ փողոցների, յուրաքանչյուրին ամրացված է բանվորական ուժը և հաստատված գրաֆիկը, որևէ խնդիր չենք ունենա, իսկ անհրաժեշտության դեպքում, սահմանված է հերթապահություն, որն անհրաժեշտության դեպքում, մաքրման աշխատանքներ կիրականացնի ցանկացած պահի:

Այս տարի ավելի շատ ուշադրություն կդարձնենք նաև մայթերին»,-վստահեցրեց պատասխանատուն՝ հավելելով, որ բանվորական ուժի պակաս ևս չունեն: Անցած տարի ուժեղ ցրտերի պատճառով աղբահան մեքենաների մի քանի վարորդ հրաժարվեց աշխատանքից, այս տարի դա բացառելու համար, բաժինը նախապատրաստու է նաև լրացուցիչ վարորդների՝ անհրաժեշտության դեպքում փոխարինելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]