Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՕՖ-ը տոնել է Հայաստանում իր իր կրթական ու գիտական ծրագրերի մեկնարկի 20-ամյակը

ՀՕՖ-ը տոնել է Հայաստանում իր իր կրթական ու գիտական ծրագրերի մեկնարկի 20-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրթական ծրագրերի ուսանողների, Գիտության եւ կիթության հայկական ազգային հիմնադրամի գիտական դրամաշնորհին արժանացած գիտնականների ու գործընկեր բուհերի ներկայացուցիչների հետ Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) նոյեմբերի 22-ին տոնել է իր կրթական ու գիտական ծրագրերի 20-ամյակը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ օգնության ֆոնդից՝ հավելելով. «Միջոցառման ընթացքում Երեւանի պետական համալսարանի կրթագիտական գործունեությանը ցուցաբերած մշտական ու նշանակալի աջակության համար ՀՕՖ-ը արժանացավ ոսկե մեդալի, ինչպես նաեւ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի շնորհակալագրին: ՀՕՖ-ին շնորհակալագրեր հանձնեցին նաեւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան ու Հայկական աստղագիտական ընկերությունը:

«Իր գործունեության ընթացքում ՀՕՖ-ն առանձնահատուկ տեղ է հատկացրել կրթական եւ գիտական ծրագրերին՝ մտածելով, որ միայն գիտելիքներով զինված, ուժեղ համայնքը կկարողանա դիմակայել ներկա մարտահրավերներին եւ կյանքը Հայաստանում դարձնել բարեկեցիկ: 20 տարի առաջ սկիցբ առած կրթական ծրագրերը տարեցտարի ավելի բազմազան ու ընդգրկուն են դարձել: Սոցիալական ուղղվածություն ունենալով՝ այդ ծրագրերը կոչված են աջակցելու ուսումնատենչ երիտասարդությանը»,- ասաց ՀՕՖ-ի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Բագրատ Սարգսյանը:

Ներկայում գործող ՀՕՖ-ի 12 կրթական ծրագրերի աջակցությունից օգտվում է Հայաստանի բուհերում եւ քոլեջներում սովորող ավելի քան 460 ուսանող: Ավելի քան 3000 երիտասարդ, օգտվելով ՀՕՖ-ի ընձեռած հնարավորությունից, կրթություն ու անհրաժեշտ մասնագիտություն է ձեռք բերել եւ այժմ աշխատում է տարբեր ոլորտներում:

Գիտության եւ կրթության հայկական ազգային հիմնադրամի` ANSEF-ի երկարամյա գործունեության շնորհիվ 434 գիտական խմբեր, դրանց կազմում ընդգրկված ավելի քան 1650 գիտնականներ դրամաշնորհներ են ստացել եւ հնարավորություն զբաղվելու գիտական մտքի զարգացման եւ հետազոտական աշխատանքներով: ANSEF-ի ընդհանուր ներդրումը Հայաստանի գիտության մեջ կազմել է 2 մլն 170 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Այս ընթացքում ՀՕՖ-ը տասնյակ դպրոցներ եւ մանկապարտեզներ է կառուցել, վերանորոգել, կահավորել եւ հարմարավետ պայմաններ ստեղծել հանրակրթական դպրոցների շատ ու շատ սովորողների համար, նրանց ունակությունները զարգացնելու ուղղությամբ կազմակերպել տարբեր սիրողական խմբակներ, մրցույթներ, ցուցահանդեսներ, գիտական ճամբարներ եւ այլն: Ամռան ընթացքում հարյուրավոր սոցիալապես անապահով եւ ծնողազուրկ երեխաներ իրենց հանգիստն են անցկացրել ամառային հանգիստի ճամբարներում»։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am