1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հուշարձանները բուսածածկից կմաքրեն կամավորների խմբերը

Հուշարձանները բուսածածկից կմաքրեն կամավորների խմբերը

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն սկսել է երիտասարդ  կամավորների խմբերի ձևավորումը, որոնք նոյեմբերի 24-ից կիրականացնեն Հայաստանի հուշարձանները բուսածածկից մաքրելու աշխատանքները։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ծառայության լրատվության բաժնից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Օրերս ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի Գոշավանք վանական համալիրի տարածք  կատարած այցի ընթացքում «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի՝ գիտական աշխատանքների գծով տեղակալ Կարեն Փահլևանյանին տված հանձնարարականը վերաբերում էր  հատուկ եղանակով հուշարձանների պատերին, տանիքներին, գմբեթներին աճած բուսածածկը մաքրել- հեռացնելու նպատակով մարզային կառույցների միջոցով երիտասարդ կամավորների  խմբեր ստեղծելուն։

Հանձնարարականի համաձայն «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մարզային կառույցներն արդեն ներկայացրել են ավելորդ բուսածածկը հեռացնելու  անհրաժեշտություն ունեցող հուշարրձանների (վանական համալիրենր, եկեղեցիներ, մատուռներ) ցանկը։ Ներկայում ձևավորվում են երիտասարդ  կամավորների խմբերը և նոյեմբերի 24-ից կմեկնարկեն աշխատանքները։

Ստորև ներկայացնում ենք հուշարձանների պահպանությամբ մտահոգ բոլոր մարդկանց ուղղված  ՊՈԱԿ-ի կոչը և հորդորում միանալ մեր կամավորների խմբերին։  

Հարգելի հայրենակիցնե՛ր

Մեր նախնիների հազարամյակների ընթացքում ստեղծած հարուստ և ինքնատիպ պատմամշակութային ժառանգության պահպանությունն ու այն գալիք սերունդներին հնարավորինս անաղարտ փոխանցելը  յուրաքանչյուրիս սրբազան պարտքն է: Վաղուց արդեն ժամանակն է, որ հաճախ շրջանառվող այս կարգախոսը զուտ գեղեցիկ խոսքերից վերածվի կոնկրետ գործողության և արդյունքի: Առավել ևս, որ Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես գրանցված շուրջ 25000 հուշարձաններից շատերն ուշադրության, հոգածության, խնամող ձեռքի, ամրակայման և վերականգնման առաջնահերթության կարիք ունեն: Միայն պետական միջոցներով, ինչպես նաև միայն ոլորտի պատասխանատուների ուժերով այդ ամենը կարճ ժամանակում իրականացնելն անիրատեսական է:

Ուստի` ժամանակն է համախմբելու բոլոր նրանց ուժերը, կորովն ու ձգտումները, ովքեր իրոք պատրաստ են իրենց լուման ներդնելու այդ իսկապես սրբազան գործի իրականացմանը: Իհարկե, ամեն ինչ հնարավոր չէ անել մեկ օրում և միանգամից: Դրա համար պետք է լավ մտածված ծրագիր և գործողությունների փուլային, հետևողական իրականացում:

Այս առումով ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը կոչ է անում բոլոր գերատեսչություններին, հիմնարկներին, հասարակական կազմակերպություններին և սրտացավ մարդկանց, որպես ծրագրի առաջին փուլ, միավորել ուժերն իրականացնելու առաջնահերթ կարիք ունեցող  Հայաստանի պատմամշակութային ու պատմաճարտարապետական հուշարձանների մի մասի տանիքների ու պատերի ավելորդ բուսականությունից մաքրման աշխատանքները:

Հուշարձանների ցուցակը և իրականացվելիք փուլային աշխատանքների ժամանակացույցին շուտով կարող եք ծանոթանալ մեր կայքում՝ [email protected]: Ի գո´րծ:

Մեր կազմակերպության և մաքրման աշխատանքների կազմակերպիչների հետ կարող եք կապվել 010 58 74 25 հեռախոսահամարով»:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]