Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Դեկտեմբեր

Գեղարքունիքի խոշորացված չորս համայնքներում կայացել են ավագանու անդրանիկ նիստերը


ԳԱՎԱՌ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի խոշորացված Վարդենիս, Ճամբարակ, Գեղամասար եւ Շողակաթ համայնքներում արդեն կայացել են նորընտիր ավագանիների անդրանիկ նիստերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների համակարգման վարչության պետ Վանիկ Հարությունյանը, ավագանու անդրանիկ նիստերում հաստատվել են նորաստեղծ համայնքապետարանների կանոնադրությունները, հաստիքացուցակները, համայնքային ծառայողների եւ հայեցողական պաշտոնների քանակները, քննարկվել կազմակերպչական հարցեր:

«Համայնքի նորընտիր ղեկավարները եւ ավագանու անդամները ծանոթացել ու շնորհավորել են միմյանց: Այս պահից արդեն նրանք աշխատելու են մեկ միավորված կառույցում, որը տարբեր բնակավայրերի համար պետք է լուծի բազմաբնույթ խնդիրներ:

Կարծում եմ, որ այդ աշխատանքները կիրականացվեն փոխադարձ վստահության ու համագործակցության մթնոլորտում: Ավագանու նիստերին մասնակցության իրավունք ունեն համայնքի ղեկավարի կողմից գյուղերում նշանակված վարչական ղեկավարները, ովքեր պատասխանատու են տվյալ բնակավայրի բնակչության կարիքների, խնդիրների, ամենատարբեր հարցերի համար եւ դրանք պետք է քննության առարկա դարձնեն ավագանու նիստերում ու համայնքապետարաններում»,-ներկայացրեց Վանիկ Հարությունյանը:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ