Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Դեկտեմբեր

Թբիլիսիում հատուկ գործողությունն ավարտված Է


ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիում հատուկ գործողությունը, որը Թբիլիսիի Գաբրիել Սալոսի փողոցում շարունակվում Էր շուրջ 24 ժամ, ավարտված Է: Այս տեղեկատվությունը հաստատել Է հանրապետության Պետանվտանգության ծառայությունը. կեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

Հատուկ գործողության արդյունքների վերաբերյալ առայժմ չի հաղորդվում: Այս պահի դրությամբ առկա պաշտոնական տեղեկատվության համաձայն, հատուկ գործողության ընթացքում վիրավորվել են երկու հատուկ ջոկատայիններ, որոնցից մեկն ավելի ուշ մահացել Է հիվանդանոցում:

Նաեւ հաղորդվում Է, որ հատուկ գործողության անցկացման վայրից շտապօգնության մեքենաներով դուրս են բերել եւս երեք վիրավորների: Այս տեղեկատվության պաշտոնական հաստատումներ դեռեւս չկան: Ինչպես նշել Է «Ռուսթավի-2» հեռուստաալիքը, հատուկ նշանակության ուժերը Վրաստանի մայրաքաղաքի հարավային մասում օրվա ընթացքում մի քանի անգամ գրոհել են այն շենքը, որտեղ գտնվում Էին ահաբեկչության մեջ կասկածվող անձինք: Նշվում Է, որ գործողության ընթացքում կասկածյալներից մեկը սպանվել Է:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ