Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Դեկտեմբեր

Եգիպտոսում 29 մարդ են ձերբակալել Թուրքիայի օգտին լրտեսության մեղադրանքով. ՄԵՆԱ


ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսի գլխավոր դատախազ Նաբիլ Սադիքը կարգադրել Է ձերբակալել քսանինը մարդու, որոնք մեղադրվում են թուրքական հետախուզության հետ համագործակցելու մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է երկրի ՄԵՆԱ պաշտոնական լրատվական գործակալությունը:

Նշվում Է, որ մեղադրյալները նախնական կարգով կալանքի տակ են վերցվել տասնհինգ օրով: Դատախազության տվյալներով՝ ձերբակալվածները Եգիպտոսում արգելված «Մուսուլման եղբայրներ» ընկերակցության անդամներ են:

Նրանց մեղադրանքներ են ներկայացվել եգիպտական պետության շահերին վնաս հասցնելու փորձի, ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու եւ փողերի լվացման համար: Թուրք-եգիպտական հարաբերությունները վատացել են Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիին իշխանությունից հեռացնելուց ու դրան հաջորդած «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական շարժման կողմնակիցների եւ ուժայինների միջեւ արյունահեղ բախումներից հետո:

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը խստիվ դատապարտել Է Եգիպտոսի զինվորականների գործողությունները Մուրսիի կողմնակիցների դեմ եւ հայտարարել, որ նրան համարում Է Եգիպտոսի օրինական նախագահը: Թուրքիան եւ Եգիպտոսը 2013 թվականին իրենց դեսպաններին հետ են կանչել կոնսուլտացիաների համար, ինչից հետո Եգիպտոսը պերսոնա նոն գրատա Է հայտարարել Է թուրք դեսպանին, իսկ Թուրքիան՝ Եգիպտոսի դեսպանին:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ