Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գինեգործությունը Ֆրանսիայի եւ Հայաստանի համագործակցության ոլորտներից մեկն է. Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպվեց գինու համտես

Գինեգործությունը Ֆրանսիայի եւ Հայաստանի համագործակցության ոլորտներից մեկն է. 
Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպվեց գինու համտես

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բիզնես Ֆրանս» ֆրանսիական ձեռնարկությունների միջազգային զարգացման եւ նրանց արտահանումների գործակալությունը առաջին անգամ Tastin’France գործողության շրջանակում Հայաստանում  կազմակերպել էր ֆրանսիական գինիների եւ ոգելից խմիչքների մասնագիտական համտես: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը մասնագիտական լսարանին իրենց արտադրանքը ներկայացրին Ֆրանսիայի խաղողագործության բազմաթիվ շրջանների՝ Բորդոյի, Բուրգունդիայի, Էլզասի, Պեյի դ՛Օքի, Արմանյակի  շրջաններից չորս ձեռնարկություններ: 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը նշեց, որ գինեգործությունը Ֆրանսիայի առաջատար ճյուղերից է եւ մեծ տեղ է զբաղեցնում ֆրանսիացիների կյանքում:

«Այսօր այստեղ ներկայացված են 22 տեսակի գինիներ եւ ոգելից խմիչքներ:  Ֆրանսիացիները մեծ կապվածություն են ցուցաբերում իրենց երկրում գինեգործական ոլորտում ձեւավորված ավանդույթներին:  Քանի որ Ֆրանսիայում շատ հաճախ գործնականը ուղեկցվում է տեսականով, այս մոտեցումը ամրագրված է օրենքով, որովհետեւ գյուղատնտեսության վերաբերյալ օրենսգրքում եւս առանձին դրույթներով ամրագրված է, որ գինին, խաղողից ստացված մթերքները, մանավանդ գյուղատնտեսական խաղողագործության նշանակության հողերը Ֆրանսիայի կողմից պահպանվող պատմական մշակութային գաստրոնոմիկ ժառանգության մի մասն են»,-ասաց նա:

Դեսպանի խոսքով՝   աշխարհում գինու  արտադրության 16 տոկոսը բաժին է հասնում Ֆրանսիային, իսկ ֆրանսիական գինիների արտահանման՝ 30 տոկոսը:

«Երեւի թե պատճառներից մեկը դա է, որ մենք նպատակ ունենք մեր այս ոլորտում ներառել նաեւ Հայաստանը՝ հաշվի առնելով Հայաստանում ձեւավորած պատմական ավանդույթներն այս ոլորտում, որովհետեւ արդեն իսկ կարող եմ փաստել, որ գինին Հայաստանի մշակութային եւ գաստրոնոմիկ ժառանգության անբաժանելի մասն է: Չմոռանանք, որ մենք Արարատ լեռան փեշերին ենք, եւ որ խաղողի առաջին այգիները այստեղից շատ մոտ տարածքում եմ սկսել աճել: Ամեն դեպքում, գինին  Ֆրանսիայի եւ Հայաստանի համագործակցության ոլորտներին մեկն է: Ֆրանսիական գինիների եւ ոգելից խմիչքների արտադրողներն այսօր արդեն իսկ Հայաստանում են, ինչու որովհետեւ բացի առեւտրային գործընկեր լինելուց Հայաստան ստանձնել է ավելի ընդգրկուն եւ  ընդարձակ դերակատարի առաքելություն՝ հնարավորություն ունենալով դիտարկել ԵԱՏՄ  եւ այլ շուկաները: Եվ ընդամենը երկու օր հետո Հայաստանը կստորագրի Եվրամիության հետ ընդլայնված եւ համապարփակ գործընկերության համաձայնագիր, որով կդյուրացվեն առեւտրատնտեսական հարաբերությունները Հայաստանի եւ Եվրամիության միջեւ»,-նշեց Ժոնաթան Լաքոտը:  

56-ամյա Իվ Դիտրիխը արդեն երկար տարիներ է՝ որդիների հետ միասին զբաղվում է գինեգործությամբ: Հայաստան է ժամանալ Ֆրանսիայի Էլզաս շրջանից:

«Արդեն մի փոքր առիթ ունեցել են այցելել խաղողի այգիներ եւ մի հատուկ տարատեսակի  խաղողի այգիներ եմ հանդիպել: Հիմնական արտադրանքը չոր, սպիտակ գինին է:  Այն խաղողի տեսակը, որի հետ աշխատում ենք, լավ է զգում հատուկ մշակված, առանձնացված հողում:  Էլզաս շրջանի հարստությունը խաղողագործության համար հատկացված հողատեսակների զանազանությունն է, այսինքն՝ մենք հիմնականում աշխատում ենք ավազային հիմքով, ավելացնում ենք  խճահող, գրանիտ եւ թերթաքար: Կախված նրանից,  թե ինչ հիմք ենք օգտագործում, խաղողի համը տարբեր է ստացվում:  Իսկ Հայաստանի առումով կարող եմ ասել, որ այն ինձ միշտ հետաքրքրել է, որովհետեւ գիտեի, որ այն գինու արտադրության բնօրրաններից մեկն է եղել»,-եզրափակեց նա:  

Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]