Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում երկումետրանոց կոկորդիլոս են հայտնաբերել լողափին

ԱՄՆ-ում երկումետրանոց կոկորդիլոս են հայտնաբերել լողափին

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգում մոտավորապես 1,8 մետր երկարությամբ կոկորդիլոս են նկատել: Տեսանյութում ներկայացված են ականատեսների կադրերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պարապ մարդկանց բազմությունը տեսագրում եւ լուսանկարում Էր հսկայական սողունին Ֆլորիդայի լողափին՝ դրա հետ մեկտեղ տեղի ունեցածը հեռարձակելով սոցցանցերում: «Երբեք կոկորդիլոս չեմ տեսել լողափին, խենթանալու բան Է: Մենք դա տեսել ենք Facebook-ի ուղիղ եթերում եւ երեխաներին բերել եմ, որպեսզի անձամբ դա վկայեն»,-հայտնել Է ականատեսներից մեկը:

«Առաջ մենք անհանգստանում Էինք շնաձկների պատճառով, այժմ անհանգստանում ենք լողափին հայտնվող կոկորդիլոսների պատճառով: Գժվել կարելի Է»,-ասել Է մյուս ականատեսը: Բնապահպանական ծառայության աշխատակիցներին մի քանի ժամ Է պահանջվել կոկորդիլոսին բռնելու համար: Այնուհետեւ գիշատչին տեղափոխել են անվտանգ վայր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am