1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Քաղաքագետը ԵՄ-Հայաստան համաձայնագրի ստորագրման համար որևէ խոչընդոտ չի տեսնում

Քաղաքագետը ԵՄ-Հայաստան համաձայնագրի ստորագրման  համար որևէ խոչընդոտ չի 
տեսնում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման խոչընդոտների մասին խոսել կարող է միայն դիվանագիտությունից չհասկացող մարդը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`  նոյեմբերի 22-ին լրագրողների հետ զրուցում նման կարծիք հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

« ԵՄ-Հայաստան համաձայնագրի ստորագրման հավանականությունը շատ մեծ է: Որքանով ինձ հայտնի է, խնդիրները, որոնք առկա են ստորագրման գործընթացում, չնչին են, նաև՝ դրանք տեխնիկական են, այլ ոչ թե քաղաքական: Քաղաքական որևէ խնդիր չեմ տեսնում և պետք չէ ենթադրել, որ երկու օրում ինչ-որ լուրջ խնդիրներ կարող են առաջանալ համաձայնագրի  ստորագրման հետ կապված »,-նշեց Իսկանդարյանը:

Արևելյան գործընկերության գագաթնաժողովը անցկացվելու է նոյեմբերի 24-ին Բրյուսելում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]