1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Կենտրոնական բանկը ներկայացրել է երրորդ շարքի թղթադրամների էսքիզները

Կենտրոնական բանկը ներկայացրել է երրորդ շարքի թղթադրամների էսքիզները

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկը նոյեմբերի 22-ին ներկայացրել է 2018-ին թողարկվելիք երրորդ սերնդի թղթադրամների էսքիզները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ՀՀ կենտրոնական բանկի գլխավոր քարտուղար Դավիթ Նահապետյանը ազգային արժույթի 24 ամյակի օրը դրանք ներկայացրեց լրագրողներին: «Նախապես հայտարարվել էր մրցույթ, ունեցել ենք ակտիվ մասնակցություն, որի արդյունքում ընտրվել են երեք դիզայներների աշխատանքները: Դրանց վրա աշխատել են կենտրոնական բանկի մասնագետները ու վերջնականացրել էսքիզային նախագծերը»,-ասաց ԿԲ գլխավոր քարտուղարը` նշելով, որ դիզայներներն են Էդուարդ Կուրղինյանը, Վարդան Վարդանյանը, Սուրեն Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ 1000 դրամ անվանական արժեքով թղթադրամի վրա Պարույր Սևակի պատկերն է, 2000-ը Տիգրան Պետրոսյանի պատկերով է, 5000-ը` Վիլյամ Սարոյանի, 10000-ը` Կոմիտասի, 20000-ը` Հովհաննես Այվազովսկու, 50000-ը` Սուրբ Գրիգոր Լուսավորչի: Թղթադրամների դիմերեսին նրանց դիմապատկերն է, պատկերներ ու խորհրդանիշներ նրանց ստեղծագործություններից, իսկ դարձերսին` հատված հուշարձանից, նրանց նվիրված թանգարաններից և շենք-շինություններից: «Ցանկանում եմ շեշտել, որ վերջնական տարբերակը հնարավոր է նույնությամբ չարտացոլի ներկայիս էսքիզները, քանի որ տպագրատան մասնագետները դրանք բերելու են թղթադրամի համար նպատակահարմար դիզայներական տեսքի»,-նշեց Դավիթ Նահապետյանը: Տպագրությունն իրականացվելու է «Giesecke & Devrient» ընկերության կողմից: Թղթադրամները շրջանառության մեջ կդրվեն 2018-ի նոյեմբերի 22-ին` նվիրված արդեն ազգային արժույթի 25 ամյակին:

ԿԲ գլխավոր քարտուղարը հավաստիացրեց, որ ներկայում գործածվող երկրորդ շարքի թղթադրամները զուգահեռ շրջանառության մեջ են լինելու երրորդ շարքի թղթադրամների հետ և շրջանառությունից դուրս են գալու ու ոչնչացվելու են բնական մաշվածության հետևանքով: «Ազգաբնակչությունն անհանգստանալու հիմք չունի այդ առումով, այդ թղթադրամները բավական երկար ժամանակ կլինեն շրջանառության մեջ»,-ավելացրեց Դավիթ Նահապետյանը: Ինչ վերաբերում է 100.000  դրամ անվանական արժեքով թղթադրամին, ապա, ինչպես արդեն հայտարարվել է, այն տեղ չի ունենա երրորդ սերնդի թղթադրամների շարքում, բայց  կշարունակի շրջանառության մեջ լինել:

Հնարավոր է` 2000 դրամ անվանական արժեքով թղթադրամն ավելի վաղ դրվի շրջանառության մեջ, քանի որ, ինչպես ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Հարություն Բերբերյանը նշեց, դրա պահանջարկն արդեն կա դրամաշրջանառության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]