Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հրանտ Մելքումյանը կարևորում է Աշոտ Անաստասյանի հուշամրցաշարի անցկացումը  

Հրանտ Մելքումյանը կարևորում է Աշոտ Անաստասյանի հուշամրցաշարի անցկացումը

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը կարևորում է Աշոտ Անաստասյանի հուշամրցաշարի անցկացումը:

«Ինձ համար առաջին հերթին Աշոտ Անաստասյանի հիշատակը հարգելու առիթ է այս մրցաշարին մասնակցելը: Այստեղ մարզական արդյունքը երկրորդական է: Անաստասյանի հետ շատ ենք խաղացել, շատ բան սովորել նրանից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Մելքումյանը:

Աշոտ Անաստասյանը Հայաստանի 8-ակի չեմպիոն էր: Նրա անվան բլից-մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 9 փուլից: Մրցաշարին մասնակցում են 14 երկրի շուրջ 200 մասնակից, այդ թվում՝ 29 գրոսմայստեր և 28 միջազգային և ՖԻԴԵ-ի վարպետ: Մրցանակային ֆոնդը կազմում է 2500 ԱՄՆ դոլար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]