Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ամերիաբանկի նորաբաց «Քոչար» մասնաճյուղը արտոնյալ պայմաններով ծառայություններ է առաջարկում իր հաճախորդներին 

Ամերիաբանկի նորաբաց «Քոչար» մասնաճյուղը արտոնյալ պայմաններով 
ծառայություններ է առաջարկում իր հաճախորդներին 

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիաբանկը Երևան քաղաքում բացեց իր նոր՝ «Քոչար» մասնաճյուղը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նորաբաց մասնաճյուղը երկարացված աշխատանքային գրաֆիկով աշխատող մասնաճյուղերից 4-րդն է։ Այն աշխատելու է շաբաթական 7 օր, ժամը 10:30-21:15-ը։   
«Քոչար» մասնաճյուղը գտնվում է «Ռիո մոլ» առևտրաժամանցային կենտրոնում։ Այն իրավաբանական և ֆիզիկական անձինք, ովքեր կդառնան Ամերիաբանկի հաճախորդ՝ բացելով հաշիվ տվյալ մասնաճյուղում մինչև 2018 թվականի մարտի 31-ը, հնարավորություն կստանան օգտվել արտոնյալ պայմաններով ծառայություններից։ 
Ամերիաբանկի մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս մասնաճյուղի բացումը իրենց հնարավորություն է տալիս բեռնաթափել «Կոմիտաս» մասնաճյուղը։ 
«Մասնաճյուղի բացմանը զուգահեռ առաջիկա 3 ամսում ունենալու ենք հատուկ առաջարկներ, մասնավորապես՝ ինտերնետ բանկինգի գծով զեղչային»,-նշեց Բարսեղյանը։ 
Հաճախորդների մեծ ներհոսքի մասին խոսելով՝ ընդգծեց, որ իրենց կողմից շատ է կարևորվում հաճախորդների սպասարկման մակարդակը։ 
«Մենք փորձում ենք անել ամեն ինչ, որպեսզի բացթողումներ չունենանք, և այս մասնաճյուղի բացումը հենց դրա վառ օրինակն է։ Մենք փորձում ենք Արաբկիր վարչական տարածքում ընդլայնել մասնաճյուղային ցանցը, որպեսզի մարդիկ ստիպված չլինեն այցելել միայն ներկայումս գործող «Կոմիտաս» մասնաճյուղը»,- ասաց  Ամերիաբանկի մանրածախ գործառնությունների գծով տնօրենը։ 
Նոր իրավաբանական անձի հաշիվ բացելու դեպքում մասնաճյուղն առաջարկում է արտոնյալ պայմաններով հետևյալ ծառայությունները՝ Ամերիա օնլայն/մոբայլ բանկինգ համակարգի տրամադրում՝ մեկ տարվա անվճար սպասարկմամբ, business  քարտի տրամադրում՝ մեկ տարվա անվճար սպասարկմամբ, ընկերության երկու ղեկավարին/իրական շահառուին մեկական դեբետային կամ կրեդիտային քարտի տրամադրում (բացառությամբ՝ Platinum կամ Infinite տեսակի քարտերի) մեկ տարվա անվճար սպասարկմամբ։ Նոր ֆիզիկական անձի հաշիվ բացելու դեպքում առաջարկվում են հետևյալ արտոնյալ պայմաններով ծառայությունները. մեկ դեբետային կամ կրեդիտային քարտի (բացառությամբ Platinum կամ Infinite տեսակի քարտերի) տրամադրում՝ մեկ տարվա անվճար սպասարկմամբ,  Ամերիա Օնլայն/Մոբայլ Բանկինգ և հեռախոսային բանկինգ ծառայությունների անվճար տրամադրում։ 
«Քոչար» մասնաճյուղում տեղադրված են կանխիկի մուտքագրման բանկոմատ և վճարային տերմինալ։ Մասնաճյուղն իր տեխնիկական բարձր հագեցվածության, պրոֆեսիոնալ աշխատակազմի և հատուկ աշխատանքային գրաֆիկի միջոցով կապահովի հաճախորդների բարձրակարգ սպասարկման համար բարենպաստ պայմաններ։ Մասնաճյուղը մատուցելու է Ամերիաբանկի բոլոր ծառայությունները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]