1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Դմիտրի Խվորոստովսկին սիրում էր Հայաստանը

Դմիտրի Խվորոստովսկին սիրում էր Հայաստանը

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգիչը տարիներ առաջ, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում, երկու անգամ տպավորիչ համերգային ծրագրերով հանդես է եկել Հայաստանում: Երգչի մարդկային հատկանիշների մասին «Արմենպրես»-ը զրուցել է փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանի հետ:

«Փառատոնի շրջանակում նա առաջին անգամ մենահամերգով հանդես եկավ 2013 թվականին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Երկրորդ անգամ 2015-ին մայիսյան եռատոնի առիթով Ռուսաստանի ներքին զորքերի նվագախմբի նվագակցությամբ և դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ Խվորոստովսկին ներկայացրեց «Պատերազմական երգեր» հայտնի ծրագիրը: Դա իսկապես հիշարժան երեկո էր բոլորիս համար»,-նշեց Հովհաննիսյանը:

Գլխավոր մենեջերն ընդգծեց, որ երգիչը սիրում էր Հայաստանը և այստեղ բազմաթիվ ընկերներ էր ձեռք բերել: Մի առիթով նա ասել է, որ հայկական հողն իր համար սուրբ է: «Նա ոչ միայն հրաշալի երգիչ էր, այլև հիանալի մարդ, անմիջական էր, սիրալիր: Վերջին անգամ Խվորոստովսկու հետ կապ եմ հաստատել նրա ծննդյան օրը՝ շնորհավորելով մեծ օպերային երգչին: Կարծում եմ, այն մարդկ, ովքեր նրա հետ առնչություն են ունեցել, խորապես տխուր են այսօր»,-եզրափակեց Սոնա Հովհաննիսյանը:

Դմիտրի Խվորոստովսկին մահացել է Լոնդոնում կյանքի 56-րդ տարում երկարատև հիվանդությունից հետո: 2015 թվականի հունիսի վերջին երգիչը, որ արդեն երկար տարիներ ապրում Էր Լոնդոնում, հայտարարել էր, որ ուղեղի ուռուցք ունի:

Խվորոստովսկուն համաշխարհային ճանաչում բերեց 1989 թվականին նրա հաղթանակը BBC-ի «Աշխարհի երգիչ» հեռուստատեսային մրցույթում Մեծ Բրիտանիայի Քարդիֆ քաղաքում, որտեղ նա արժանացավ «Լավագույն ձայն» տիտղոսին եւ ստացավ գլխավոր մրցանակը: Խվորոստովսկին կատարել է գլխավոր դերերգերը «Եվգենի Օնեգին», «Իոլանտա», «Տրավիատա», «Օթելլո», «Ֆիգարոյի ամուսնությունը», «Դոն Ժուան» և այլ օպերաներում:

Նիսի Nice Opera-ում Պյոտր Չայկովսկու «Պիկովայա դամա» օպերայում դեբյուտից հետո Դմիտրիին սկսեցին հրավիրել ելույթներ ունենալու աշխարհի լավագույն օպերային թատրոններում եւ մասնակցելու հռչակավոր փառատոններին: Նա երգել է Լոնդոնի Քովենթ Գարդենի Թագավորական թատրոնի, Նյու Յորքի Մետրոպոլիտեն-օպերայի, Չիկագոյի Լիրիկ-օպերայի, Փարիզյան օպերայի, Միլանի «Լա Սկալայի» բեմերում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]