Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Օտարերկրյա հաշվառման համարանիշներով մեքենաների վարորդները կտուգանվեն

Օտարերկրյա հաշվառման համարանիշներով մեքենաների վարորդները կտուգանվեն

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում օտարերկրյա հաշվառման համարանիշներով մեքենաների վարորդները կտուգանվեն: Վարորդներն իրենց կողմից կատարած իրավախախտման մասին կիրազեկվեն սահմանակետերում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նոյեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը: Նա նշեց, որ սահմանակետերում վարորդներին կծանուցեն  խախտման մասին եւ տուգանքը նրանք կամ կվճարեն տեղում, կամ էլ  հաջորդ անգամ Հայաստան մուտք գործելուց: «Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ամեն ինչ կարվի, որ իրավախախտը վճարի տուգանքը: Հանրապետության բոլոր սահմանակետերում իրազեկումներն արդեն արվել են: Սահմանված տուգանքները կվճարվեն ՀՀ քաղաքացիների համար սահմանված նույն ընթացակարգերով»,-հավելեց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]