Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Խվորոստովսկին կտակել Է՝ իր աճյունը հողին հանձնել Մոսկվայում եւ Կրասնոյարսկում. Կոբզոն

Խվորոստովսկին կտակել Է՝ իր աճյունը հողին հանձնել Մոսկվայում եւ Կրասնոյարսկում. Կոբզոն
ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի ժողովրդական արտիստ, օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին, որը մահացել Է նոյեմբերի 22-ին, կտակ Է թողել, որի համաձայն՝ նրա մարմինը պետք Է դիակիզվի, իսկ աճյունափոշին բաժանվի երկու մասի եւ հողին հանձնվի Մոսկվայում ու երգչի հայրենիքում՝ Կրասնոյարսկում: Այդ մասին նոյեմբերի 22-ին լրագրողներին պատմել Է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հայտնի երգիչ եւ Պետդումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Նա կտակ Է թողել… Ինչպիսին ինքն Էր, այնպիսին Էլ նրա թողած հերոսական կտակն Է. դիակիզել իրեն եւ աճյունափոշու մի մասը հողին հանձնել Մոսկվայում, իսկ երկրորդ մասը՝ Կրասնոյարսկում: Սպասում ենք, որ նրա կինը վերջնական որոշում ընդունի»,-ասել Է Կոբզոնը:

Դմիտրի Խվորոստովսկին երկարատեւ հիվանդությունից հետո նոյեմբերի 22-ին վախճանվել Է Լոնդոնում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]