Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Մահացել Է հայտնի օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին

Մահացել Է հայտնի օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնում վախճանվել Է հայտնի օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է երգիչ Դմիտրի Մալիկովը:

«Ես այս տեղեկատվությունն ստացել եմ իմ բանաստեղծուհի Լիլյա Վինոգրադովայից, որը նրա մտերիմն Էր, եւ որն այնտեղ նրա հետ Էր: Նա ինձ գրել Է, որ Դմիտրին մահացել Է Լոնդոնի ժամանակով առավոտյան ժամը 03:36-ին»,-ասել Է Մալիկովը: Խվորոստովսկին մահացել Է կյանքի 56-րդ տարում երկարատեւ հիվանդությունից հետո: 2015 թվականի հունիսի վերջին երգիչը, որն արդեն երկար տարիներ ապրում Էր Լոնդոնում, հայտարարել Էր, որ ուղեղի ուռուցք ունի:

Խվորոստովսկուն համաշխարհային ճանաչում բերեց 1989 թվականին նրա հաղթանակը BBC-ի «Աշխարհի երգիչ» հեռուստատեսային մրցույթում Մեծ Բրիտանիայի Քարդիֆ քաղաքում, որտեղ նա արժանացավ «Լավագույն ձայն» տիտղոսին եւ ստացավ գլխավոր մրցանակը:

Նիսի Nice Opera-ում Պյոտր Չայկովսկու «Պիկովայա դամա» օպերայում դեբյուտից հետո Դմիտրիին սկսեցին հրավիրել ելույթներ ունենալ աշխարհի լավագույն օպերային թատրոններում եւ մասնակցել հռչակավոր փառատոններին: Նա երգել Է Լոնդոնի Քովենթ Գարդենի Թագավորական թատրոնի, Նյու Յորքի Մետրոպոլիտեն-օպերայի, Չիկագոյի Լիրիկ-օպերայի, Փարիզյան օպերայի, Միլանի «Լա Սկալայի» բեմերում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]