Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Կրթության և գիտության ոլորտում ՀՀ և ՌԴ համագործակցությունն ակտիվ փուլում է. ԵՊՀ ռեկտոր

Կրթության և գիտության ոլորտում ՀՀ և ՌԴ համագործակցությունն ակտիվ փուլում է. 
ԵՊՀ ռեկտոր

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրթության և գիտության ոլորտում Հայաստանի ու Ռուսաստանի համագործակցությունը ակտիվ փուլում է: Հայաստանյան գիտական, կրթական հաստատություններն ինտենսիվ աշխատում են ռուսական համապատասխան կառույցների հետ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը նշեց, որ կրթության և գիտության ոլորտում ներկայում ռուսական համապատասխան հաստատությունների հետ աշխատելու գործընթացում լավ աշխուժացում է նկատվում:

«Հինգ տարի առաջվա հետ համեմատությամբ ներկայում իսկապես աշխուժացում է նկատվում: Մասնավորապես, սկսում ենք վերականգնել այն կապերը, որոնք ունեինք վաղուց, սակայն 90-ականներին ընդհատվել էին տարբեր պատճառներով՝ ֆինանսավորման բացակայություն, կադրերի փոփոխություն և այլն: Հիմա այդ ամենը վերընթաց ուղու վրա է: Նախ՝ ՀՀ ԳԱԱ-ն  լիարժեք համագործակցում է իր ՌԴ գործընկերների հետ: Մեր բուհերն էլ ետ չեն մնում: Մասնավորապես, ԵՊՀ-ն ոչ միայն վերականգնել է նախկինում ունեցած կապերը, այլև նորերն է ձեռք բերել, զարգացրել հարաբերությունները, հատկապես, դաշնային համալսարանների հետ, որոնք այսօր նկատելիորեն դերակատարություն ունեն ՌԴ կրթության և գիտության զարգացման գործում»,-ասաց ԵՊՀ ռեկտորը: Նա որպես օրինակ նշեց Դոնի Ռոստովում գտնվող Ռուսաստանի հարավային դաշնային համալսարանը, Եկատերինբուրգի, Սանկտ Պետերբուրգի, Մոսկվայի համալսարանները, որոնց հետ ԵՊՀ-ն բավական սերտ կապեր ունի:

Արամ Սիմոնյանը տեղեկացրեց, որ այս օրերին Հայաստանում են պատվիրակություններ Ուրալի դաշնային համալսարանից և Մոսկվայի երկու համալսարաններից, որոնք ոչ միայն կրթական ոլորտում կնքել են համաձայնագրեր, այլև կոնկրետացրել մի շարք ծրագրեր:

«Մասնավորապես, հստակեցվել են ուսանողների փոխանակման բնագավառում մեր անելիքները, նախատեսվում է համատեղ գիտահետազոտական աշխատանքներ սկսել, հիմնականում հումանիտար ոլորտում՝ միջազգային հարաբերություններ, սոցիոլոգիա: Այլ ուղղություններով ևս համագործակցում ենք ռուսական բուհերի հետ: Օրինակ, ֆիզիկայի բնագավառում միշտ էլ լավ գործակցություն ենք ունեցել Դուբնայի միջազգային համալսարանի հետ: Վերջերս այդ համալսարանից նույնպես պատվիրակություն էր եկել Հայաստան»,-ավելացրեց ԵՊՀ ռեկտորը: Նրա խոսքով, Ռուսաստանի բուհերի հետ փոխայցելություններ հաճախ են կազմակերպվում, համատեղ ծրագրերի թիվն է ավելացել:

«Այնպես որ, կրթության և գիտության ոլորտում համագործակցության համատեքստում այսօր տիրող վիճակից չեմ կարող դժգոհել, ամեն դեպում հնարավորություններն ավելի շատ են, որոնք պետք է օգտագործել՝ համատեղ հրատարակություններ, գիտաժողովներ, հետազոտական աշխատանք…  Այս ոլորտներում անելիքներ միշտ էլ կան»,-եզրափակեց Արամ Սիմոնյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]