Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ուինսթոն Չերչիլի վերջին նկարը վաճառվել Է գրեթե 474 հազար դոլարով

Ուինսթոն Չերչիլի վերջին նկարը վաճառվել Է գրեթե 474 հազար դոլարով
ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի (1874 – 1965) ստեղծած վերջին կտավը 357 հազար ֆունտ ստեռլինգով (473,6 հազար դոլարով) վաճառվել Է աճուրդով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են Sotheby՚s աճուրդային տանը, որը նոյեմբերի 21-ին աճուրդ Է անցկացրել Լոնդոնում:

«Ոսկե ձկնիկներով լճակ Չարթուելում» նկարը, որը Չերչիլն ստեղծել Է մոտավորապես 1962 թվականին, այսինքն՝ մահվանից երեք տարի առաջ, գնահատվել Էր 50 – 80 հազար ֆունտ ստեռլինգ (շուրջ 66 – 105 հազար դոլար):

Բրիտանացի քաղաքական գործիչը վրձինը ձեռքն Է վերցրել համեմատաբար ուշ՝ 40 տարեկանում: Նկարչությամբ նա շարունակել Է զբաղվել Է իր ամբողջ կյանքում՝ թողնելով 544 նկար, հիմնականում բնանկարներ եւ քաղաքային տեսարաններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]