Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Չինաստանի Ցինտաո քաղաքում բացվել է ՀՀ համագործակցության գրասենյակ

Չինաստանի Ցինտաո քաղաքում բացվել է ՀՀ համագործակցության գրասենյակ

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանի և ՉԺՀ-ում ՀՀ առևտրային կցորդ Հրանտ Աբաջյանի՝ ՉԺՀ Ցինտաո քաղաք կատարած այցի շրջանակներում նոյեմբերի 17-ին տեղի ունեցավ հանդիպում «Մեկ գոտի մեկ ճանապարհ» ինովացիոն համագործակցության կենտրոնի նախագահ Լու Ճանգի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից: 

Նույն օրը տեղի ունեցավ ՀՀ համագործակցության գրասենյակի բացման արարողությունը, որն ազդարարվեց ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի, Արդյունաբերողների և գործարարների միության և «Մեկ գոտի մեկ ճանապարհ» ինովացիոն համագործակցության կենտրոնի միջև պայմանագրերի ստորագրմամբ: Համագործակցության պայմանագիր ստորագրվեց նաև ՉԺՀ-ում ՀՀ դեսպանության և «Մեկ գոտի մեկ ճանապարհ» ինովացիոն համագործակցության կենտրոնի միջև:

  «Մեկ գոտի մեկ ճանապարհ» ինովացիոն համագործակցության կենտրոնի հետ ՀՀ համագործակցության գրասենյակի բացման վերաբերյալ շուրջ կես տարի տևած բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ հայկական կողմից գրասենյակի գործառույթները իրականացվելու են ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի և Արդյունաբերողների և գործարարների միության կողմից: Գրասենյակի գործառույթները տարածվելու են Չինաստանի հյուսիսային հատվածում՝ ընդգրկելով 19 նահանգներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]