Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թբիլիսիում ահաբեկչության մեջ կասկածվողների ձերբակալման հատուկ գործողություն Է անցկացվում

Թբիլիսիում ահաբեկչության մեջ կասկածվողների ձերբակալման հատուկ գործողություն Է անցկացվում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հաստատել Է, որ Թբիլիսիի Իսանի շրջանում ահաբեկչության մեջ կասկածվող երկու անձանց ձերբակալման հատուկ գործողություն Է անցկացվում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Վրաստանի պետական անվտանգության ծառայության հակաահաբեկչական դեպարտամենտի աշխատակիցները ահաբեկչության մեջ կասկածվող երկու անձանց ձերբակալման հատուկ գործողություն են անցկացնում»,- ասված Է գերատեսչության՝ նոյեմբերի 22-ին Թբիլիսիում հրապարակված հաղորդագրության մեջ: Դրանում նաեւ նշվում Է, որ կասկածյալները «կրակ են բացել հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցների վրա»: Գերատեսչությունը հայտնել Է, որ կասկածյալները գտնվում են բազմահարկ շենքի բնակարաններից մեկում:

«Այդ շենքում բնակվող մարդկանց անվտանգությունն ապահովված Է»,- ասել են ծառայությունում՝ ընդսմին չհայտնելով հատուկ գործողության անցկացման այլ մանրամասներ:

Թբիլիսիի «Իմեդի» հեռուստաընկերությունը նոյեմբերի 22-ի առավոտյան հայտնել Է, որ Պետանվտանգության ծառայության որոշմամբ՝ կատարվել Է շենքի այն մուտքի բնակիչների տարհանում, որտեղ անցկացվում Է հատուկ գործողությունը:

Առկա տվյալներով՝ հատուկ գործողությունը դեռեւս ավարտված չԷ: Նաեւ պաշտոնական տվյալներ չկան այն անձանց մասին, որոնց նկատմամբ գործողություն Է անցկացվում: Մինչդեռ, «Իմեդի» եւ «Ռուսթավի-2» տեղական հեռուստաընկերությունները նշում են, որ այդ անձինք օտարերկրյա քաղաքացիներ են, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]