Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Լիբանանի՝ հրաժարական տված վարչապետը վերադարձել Է Բեյրութ

Լիբանանի՝ հրաժարական տված վարչապետը վերադարձել Է Բեյրութ

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին, որը նոյեմբերի 4-ին Սաուդյան Արաբիայում հայտարարել Էր պաշտոնը թողնելու մասին, նոյեմբերի 22-ին ժամանել Է Բեյրութ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Al Arabiya հեռուստակայանը:

Ավելի վաղ հեռուստակայանը հաղորդել Էր, որ Եգիպտոսից հայրենիք վերադառնալու ճանապարհին Հարիրին կանգառ Է կատարել Կիպրոսում:

Նոյեմբերի 21-ին Կահիրեում Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսիի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում լիբանանցի քաղաքական գործիչը հայտնել Էր, որ Բեյրությում կմասնակցի Հանրապետության անկախության օրվա առթիվ կայանալիք հանդիսություններին:

Ինչպես տեղեկացրել են Հարիրիին մոտ կանգնած աղբյուրներ, նա նոյեմբերի 23-ին կայցելի Բաաբդա պալատ, որպեսզի պաշտոնապես հրաժարականի խնդրագիր ներակայացնի Լիբանանի նախագահ Միշել Աունին:

Մինչդեռ լիբանանցի փորձագետ Սելիմ Նասարը չի բացառում, որ պետության ղեկավարը կարող Է Հարիրիին հանձնարարել՝ գլխավորել նոր կոալիցիոն կառավարությունը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]