Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 22.11.2017

Սպասվող լրահոս. 22.11.2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Ի՞նչ փոփոխություններ են սպասվում ճանապարհային երթևեկության կազմակերպման գործընթացում, ի՞նչ խնդիրներ են առկա: Այսօր` նոյեմբերի 22-ին, ճանապարհային ոստիկանության ղեկավարությունը հանդես կգա մամուլի ասուլիսով և կանդրադառնա վերը նշված հարցերին:

Հայաստանի քաղաքագիտական դաշտը քննարկում է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստանը: Թեմայի վերեբերյալ իրենց դիտարկումները կներկայացնեն քաղաքագատներ Ալեքսանդր Իսկանդարյանը, Սերգեյ Շաքարյանցը, Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա պապյանը:

Նոյեմբերի 22-ին լրանում է Լեոնիդ Ազգալդյանի 75-ամյակը: Լեոնիդ Ազգալդյանի հիմնած «Ազատագրական բանակ» ջոկատի զինվոր, «Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղ. ղեկավար Գագիկ Գինոսյանը, «Փողոցների և այլ օբյեկտների վերանվանում և անվանում» նախաձեռնության անդամ Տիգրան Մարտիրոսյանը և «Քայլերթ ի՛ մեծարում Լեոնիդ Ազգալդյանի» նախաձեռնության հեղինակներից Գեղամ Օհանյանը կխոսեն Լեոնիդ Ազգալդյանի անցած ուղու, Լենինգրադյան փողոցը նրա անունով կոչելու վերաբերյալ նախաձեռնության մասին:

Երևանում ԵԱՀԿ ավստրիական նախագահության և ԺՀՄԻԳ-ի կազմակերպմամբ, ՀՀ ԱԳՆ աջակցությամբ կկայանա «Քրիստոնյաների և կրոնական այլ խմբերի անդամների հանդեպ ատելության շարժառիթով հանցագործությունների կանխարգելումը և դրանց հակազդումը» խորագրով համաժողով: Ելույթով հանդես կգա ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նոյեմբերի 24-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա «Կարոտի կանչով հերոսներիս հետ» խորագրով համերգ: Այսօր ՀՀ սփյուռքի նախարարությունում նախատեսված է մամուլի ասուլիս, որի շրջանակում ամերիկաբնակ արվեստագետ, «Տարոն» և «Կանթեղ» երգչախմբերի ղեկավար Գևորգ Չաքմանյան և Սփյուռքի նախարարության Համահայկական ծրագրերի վարչության մշակութային, սպորտի և երիտասարդական ծրագրերի բաժնի պետ Գրետա Մնացականյանը կներկայացնեն մանրամասներ:

Ի՞նչ հեռանկարներ կան գիտական տուրիզմի զարգացման ոլորտում, ի՞նչ խնդիրներ են բարձրացնում մասնագետները: ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը, Հայկական տուրիզմի ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանը կանդրադառնան թեմային:

Հայաստանում նոյեմբերի 22-ին նշվում է բանկային աշխատողի օրը: ՀՀ կառավարության կողմից նոյեմբերի 22-ը որպես բանկային աշխատողի օր հռչակելը պատահական չէ: 1993թ.-ին` այդ օրը, Հայաստանում շրջանառության մեջ դրվեց հայկական դրամը: Այսօր այդ առթիվ Կենտրոնական բանկում կներկայացվեն 500 դրամ անվանական արժեքով 2017թ. թողարկման «Նոյյան տապան» թղթադրամի, ինչպես նաև ՀՀ ԿԲ խորհրդի կողմից հաստատված 2018 թ-ին շրջանառության մեջ ներդրվող երրորդ սերնդի կոմպոզիտային թղթադրամների էսքիզներ:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]